Հոլիվուդի աստղ, ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան Անջելինա Ջոլին եւ իր առաջին ռեժիսորական աշխատանքը հայտնվել են ուշադրության կենտրոնում, հատկապես` նախկին Հարավսլավիայի երկրներում:
«Արյան եւ մեղրի երկրում» վերնագրված ֆիլմը, որ պատմում է բոսնիացի աղջկա եւ սերբ զինվորի սիրո պատմության մասին` 1992-95 թվականների Բոսնիական պատերազմի ընթացքում, հայտնվել է թե՛ բոսնիացիների, թե՛ սերբերի քննադատության թիրախում:
Երբ Հարավսլավիան մասնատվեց, ծագած միջէթնիկական հակամարտությունները տարածաշրջանը դարձրին արյունալի իրադարձությունների, էթնիկ զտումների թատերաբեմ, ընդհանուր առմամբ զոհվեց շուրջ 100 հազար մարդ:
Որպես ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան` Ջոլին շատ է եղել հակամարտության այդ գոտում, օգնել է փախստականների ճամբարներում բնակվող մարդկանց, եւ հակամարտության մասին ֆիլմ նկարահանելու գաղափարը հենց այդ շրջանում է նրա մոտ ծագել:
Ֆիլմի նկարահանման աշխատանքների ժամանակ նախ Բոսնիայի իշխանությունները չեղյալ հայտարարեցին նկարահանումներ անցկացնելու թույլտվությունը, որոշ ժամանակ անց, ի վերջո, նկարահանումները թույլատրվեցին, սակայն հասարակության տրամադրվածությունը ֆիլմի դեմ մնաց, շատերը դժգոհ էին, որ իրենց ողբերգությունը Անջելինա Ջոլին վերածում է հոլիվուդյան սիրավեպի:
Այժմ էլ սերբական մամուլը մեղադրում է Ջոլիին սերբերին հանիրավի կերպով նսեմացնելու եւ հակասերբական տեսանկյուն որդեգրելու մեջ:
Ֆիլմում նկարագրված պատմությունը հետեւյալն է` պատերազմից առաջ Սարաեւոյի ակումբներից մեկում ծանոթանում են սերբ Դանիելը եւ բոսնիացի Լեյլան, նրանց սկսված սիրուն խանգարում է պատերազմը, սակայն սիրահար զույգը կրկին հանդիպում է որոշ ժամանակ անց` արդեն այլ պայմաններում` Դանիելը բոսնիացի ռազմագերիների ճամբարի պետն է, իսկ Լեյլան`գերիների թվում:
Ֆիլմի ավարտը հոլիվության հեփի էնդ չէ. կասկածելով, թե իր սիրած աղջիկը մատնել է իրենց ապաստարանը յուրայիններին, Դանիելը սպանում է նրան, ապա հանձնվում միջազգային խաղաղապահներին, հայտարարելով, որ ինքը ռազմական հանցագործ է:
Ֆիլմը ներկայացվել էր «Ոսկե գլոբուս» մրցանակին, դրա ցուցադրությունը Սերբիայում միայն փետրվարին կսկսվի, սակայն արդեն իսկ կինոնկարը քննադատության ալիք է բարձրացրել:
Հայտնի ռեժիսոր Էմիր Կուստուրիցան սերբական «Բլից» օրաթերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ջոլիի նոր ֆիլմը հոլիվուդյան քարոզչություն է, իսկ սերբական որոշ լրատվամիջոցներ հասնում են անգամ Ջոլիի հասցեին անձնական վիրավորանքների:
Քննադատության այս տարափի մեջ միայն մի քանի սերբ մտավորականներ են հանդես գալիս ի պաշտպանություն Ջոլիի: Օրինակ, սերբ ռեժիսոր Ստեւան Ֆիլիպովիչը ասում է, որ Ջոլիի եւ նրա ֆիլմի վրա հարձակվողներից շատերը այն անգամ չեն դիտել:
«Սա հին կարգ է, ազգայնականները միլիոն անգամ արդեն նույնը արել են։ Զավեշտալին այս պատմության մեջ այն է, որ ոչ ոք ֆիլմը չի տեսել, նրանք դատողություններ են անում միայն ֆիլմի երկու րոպեանոց գովազդային տարբերակում տեղ գտած կադրերի հիման վրա, շատերը անգամ այդ թրեյլերը չեն տեսել, սակայն ֆիլմն արդեն հռչակել են հակասերբական... քանի որ այստեղ արդեն ընդունված կարգ է նման կերպ վարվելը», - ասել է սերբ ռեժիսորը: