Բանակ, կրթաթոշակ, քարոզարշավ

Your browser doesn’t support HTML5

Ըստ ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, «բանակ-հասարակություն կապը օրըստօրե ամրապնդվում է»:

Ըստ Օհանյանի, բանակում ամեն ինչ իդեալական չէ, սակայն առաջընթացն ակնհայտ է:

Նախարարի խոսքով` 2011-ին մենք բանակում ամենաքիչ կորուստներն ենք ունեցել: Այս վիճակագրությունը Սեյրան Օհանյանի համար մի կողմից ընդունելի, մյուս կողմից էլ անընդունելի է. - «Որովհետեւ ցանկացած կորուստ դա ցավ է, ցանկացած կոուստ մենք բոլոր հարազատների հետ ցավով ենք ընդունում եւ խիստ միջոցներ ենք ձեռնարկում ոչ միայն հրամանատարության, այլեւ իրավապահ մարմինների եւ հասարակության տարբեր շերտերի կողմից համատեղ աշխատանքով փորձում ենք այնպես անել, որ բոլորը իրենց արժանի տույժը ստանան եւ նաեւ բաց տեղեր չմնան հետագա մեր աշխատանքները իրականացնելու համար»:

Վերադառնալով կրթաթոշակների թեմային` նշենք, որ 6 ուսանողներ Հանրապետական կուսակցության կողմից 1 տարվա ընթացքում կստանան 20-25 հազար դրամ:

Մոտ երկու ամիս առաջ մամուլում լուրեր էին շրջանառվում, թե Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը պետական բուհերի ռեկտորներին արգելել է համագործակցել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հետ: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նախարարը նշել էր, որ պետական բուհերում անվանական կրթաթոշակների ներմուծումը կատարվում է միայն պետական մարմնի ղեկավարության թույլտվությամբ: Այսօր նախարարն անդրադարձավ նաեւ իրենց կուսակցության կողմից տրվող կրթաթոշակին:

«Մենք ունենք բազմաթիվ գործընկերներ, որոնցից է նաեւ Հանրապետականի երիտասարդական կազմակերպությունը: Մեր դռները բաց են համագործակցության համար, եթե մարդիկ դռնով են ուզում մտնել, ոչ թե պատուհանով», - ասաց Աշոտյանը:

Հարցին, թե կրթաթոշակներն ու նվերները արդյոք քարոզարշավ չէ երիտասարդների շրջանում, նախարարը արձագանքեց. - «Ավանդական միջոցառում է, երկար տարիներ իրականացվող»: