Արաբական լիգան պահանջում է Ասադի հրաժարականը

Արաբական լիգայի պետությունների արտգործնախարարները Կահիրեում կայացած խորհրդակցությունից հետո կոչ են արել Սիրիայի իշխանություններին երկու շաբաթվա ընթացքում երկխոսություն սկսել ընդդիմության հետ:

Լիգան պահանջել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հրաժարականը եւ իշխանության փոխանցումը երկրի փոխնախագահին:

Սիրիան արդեն իսկ մերժել է Լիգայի կոչը` այդ կազմակերպության ընդունած բանաձեւն անվանելով դավադրություն Սիրիայի ժողովրդի դեմ։