Նարեկացի արվեստի միությունում ուրբաթ երեկոյան Արթուր Բոբիկյանի Keys to Christmas (Սուրբ ծննդյան ելեւէջներ) ձայնասկավառակի դաշնամուրային կատարումները մի պահ ունկնդիրներին տեղափոխեցին Սուրբ ծննդյան տոներ:
Երաժիշտը կատարեց բոլորի կողմից սիրված Սուրբ ծննդյան մի քանի հայտնի երգերի դաշնամուրի համար մշակած իր տարբերակները: Բոբիկյանի Keys to Christmas ձայնասկավառակը լույս է տեսել Լոնդոնի թագավորական քոլեջի պատվերով:
Հայ հանդիսատեսը շատ ջերմ ընդունեց դաշնակահարին, վերջինս էլ, իր հերթին, միշտ առանձնահատուկ է համարում իր հայ հանդիսատեսին:
«Իմ հայ լսողները միշտ տարբեր են, եւ դրա համար էլ միշտ ունեմ իմ ծրագրերում հայկական կոմպոզիտորների գործեր: Տպավորություններս մեծ են, հուզիչ, իսկ համերգը փոքր էր, հակիրճ, որպեսզի ժամանակ ունենայի շփվել հյուրերիս հետ: Նարեկացի արվեստի միության կողմից եղավ առաջարկը, որ այստեղ անեմ շնորհանդեսը, որովհետեւ միշտ կապի մեջ եմ եղել իրենց հետ», - «Մաքսլիբերթի»-ին ասաց Բոբիկյանը:
Արթուր Բոբիկյանը դաշնակահար է, կոմպոզիտոր եւ կինոյի ու հեռուստատեսության երաժշտական պրոդյուսեր, ավարտել է Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցը, այնուհետեւ ուսումը շարունակել Անգլիայի Gulford School of Music-ում, իսկ 2000-ից մշտական բնակություն հաստատել Մեծ Բրիտանիայում: Նրա հեղինակած ստեղծագործությունները կատարել են «BBC Singers» կամերային երգչախումբը եւ Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբը:
Արթուր Բոբիկյանի կատարումներից մեկի ժամանակ նրան ընկերակցեց Թենի Մաթյանը, ով Մեծ Բրիտանիայի Պարի արքայական ակադեմիայի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում:
«Ինձ բախտ է վիճակվել ծանոթ լինել եւ աշխատել Արթուր Բոբիկյանի հետ արդեն մոտ 6 տարի: Շատ ուրախ եմ, որ նախ որպես ընկեր կարողացա իրեն ինչ-որ կերպ օգտակար լինել, որպես պարուհի փորձեցի մեկնաբանել այն երաժշտությունը, որ ինքը գրել է: Երբ մասնիկն ես լինում միջոցառման, տպավորությունները ավելի հետաքրքիր են լինում», - ասաց Մաթյանը:
Արթուր Բոբիկյանի հավաստմամբ` արտերկրում երաժշտական բիզնեսը շատ կայացած է, երաժիշտներն էլ լավ են վարձատրվում, այդ պատճառով էլ գուցե Հայաստանից դուրս են զբաղվում երաժշտությամբ:

Your browser doesn’t support HTML5