Շիրակի մարզի ութ համայնքներում փետրվարի 12-ին տեղի կունենան համայնքապետերի ընտրություններ: Յոթ համայնքներում առաջադրումներն արդեն ավարտվել են, իսկ Տուֆաշեն համայնքի ղեկավարի համար առաջադրումների վերջնաժամկետ է սահմանվել հունվարի 22-ը:
Յոթ համայնքներում առաջադրված 16 թեկնածուներից յոթը հանրապետական են, երկուսը` «Օրինաց երկրից» են մեկը` Դաշնակցական, վեցն էլ անկուսակցական են: Երեք համայնքերում գործող գյուղապետերն են առաջադրվել որպես թեկնածու եւ համայնքապետարանի որեւէ աշխատակից: Բասեն համայնքի հանրապետական ղեկավար Համլետ Պետրոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անկեղծորեն ասաց, որ ինքն է իր տեղակալին խնդրել թեկնածությունը առաջադրել` զուտ «ՏԻՄ մասին» օրենքի կետը պահպանելու համար, քանի որ առնվազն երկու թեկնածու պետք է առաջադրված լինի, որպեսզի ընտրությունները տվյալ համայնքում կայանան: Պետրոսյանը խոստովանեց, որ իր տեղակալի առաջադրումը զուտ ձեւական բնույթ է կրում:
Պատկերը նույնն է նաեւ Շիրակ եւ Վահրամաբերդ գյուղերում. գործող հանրապետական գյուղապետերի մրցակիցները գյուղապետարանի աշխատակցիներ են, ընդ որում` անկուսակցական: Սակայն Վահրամաբերդի գյուղապետ Աղվան Մարտիրոսյանը ասաց, թե մյուս թեկնածուն ձեւականորեն չի առաջադրվել եւ նպատակ ունի մրցակցել իր հետ: Անկուսակցական թեկնածու, Վահրամաբերդի գյուղապետարանի առաջատար մասնագետ Սեդրակ Գեւորգյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում եւս վստահեցրեց, որ ինքը իր սեփական ցանկությամբ է առաջադրվել:
Փետրվարի 12-ի ընտրություններում Գեղանիստ համայնքի անկուսակցական համայնքապետը կմրցակցի ՕԵԿ-ական եւ դաշնակացական թեկնածուների հետ: Իսկ Պեմզաշենի անկուսակցական ղեկավար Անանիկ Ոսկանյանը միանգամից երկու հանրապետական մրցակից ունի:
«Իրենք [հանրապետական թեկնածուները] այդքան էլ քաղաքականացված չեն, պարզապես հանդես են գալիս այդ անունից, ընտրություն է, էլի, ում ժողովուրդը նախընտրեց, նա էլ կհաղթի», - ասաց Ոսկանյանը` եւս փաստելով, որ եթե այդ երկու առաջադրումները չլինեին, ինքը ստիպված էր լինելու «մարդ տանել», որ առաջադրվեր` որպես իր մրցակից:

Your browser doesn’t support HTML5