2011 թվականի ընթացքում Հայաստանը ժողովրդավարության ու ազատության ոլորտում որեւէ նշանակալից քայլ չի կատարել: Համենայնդեպս, այդ է պնդում միջազգային «Ֆրիդոմ հաուզ» իրավապաշտպան կազմակերպության այսօր հրապարակված զեկույցը, որտեղ արդեն տաս տարի շարունակ Հայաստանը դասվում է մասամբ ազատ երկրների շարքում։
Մասամբ ազատ երկրները, ըստ «Ֆրիդոմ հաուզ»-ի բնորոշման, այն պետություններն են, որտեղ բավարար հարգանք չի դրսեւորվում քաղաքական իրավունքների ու քաղաքացիական ազատությունների նկատմամբ, օրենքի իշխանությունը թույլ է, ու չնայած բազմակարծության որոշակի մակարդակ կա, այդուամենայնիվ, քաղաքական դատշում գերիշխում է ընդամենը մեկ կուսակցություն։ Նշվում է նաեւ, որ այս խմբում ընդգրկված երկրները որպես կանոն տուժում են կոռուպցիայից:
Այս տարվա զեկույցում որեւէ առաջընթաց չի արձանագրել նաեւ Լեռնային Ղարաբաղը, որն ընդգրկված է վիճահարույց տարածքների ցանկում։ Զեկույցում Ղարաբաղը բնութագրվել է որպես անազատ. երկիր, որտեղ հիմնական քաղաքական իրավունքները բացակայում են, քաղաքացիական ազատությունները` լայնորեն եւ շարունակաբար ոտնահարվում։
Ընդհանուր առմամբ, ամփոփելով ողջ աշխարհում 2011 թվականին արձանագրված զարգացումները, հեղինակավոր կազմակերպությունը առանձնացնում է առաջին հերթին արաբական հեղափոխությունները՝ փաստելով, որ դրանք բռնապետական վարչակազմերին նետված ամենալուրջ մարտահրավերն էին Խորհրդային Միության փլուզումից ի վեր։
«Արաբական գարունը ողջ աշխարհին ցույց տվեց, որ ժողովրդավարության զարթոնքն ու զարգացումը հնարավոր է անգամ ամենաբռնապետական երկրներում», - «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասում է Վաշինգտոնում գործող կազմակերպության ուսումնասիրությունների գծով փոխնախագահ Արչ Փուդինգթոնը եւ մանրամասնում. - «Մերձավոր Արեւելքը տասնամյակներ շարունակ անհաղորդ էր ժողովրդավարության ալիքներին, որ բռնկվում էին աշխարհի մյուս անկյուններում 70, 80 եւ 90-ականներին, սակայն այժմ զարգացումներ են արձանագրվում նաեւ այդ տարածաշրջանում. մարդիկ այլեւս չեն ուզում համակերպվել իշխանավարման հին ու բռնապետական մեթոդների հետ, եւ այս առումով մենք կարծում ենք, որ անցած տարին ավելի շատ լավատեսության առիթ տվեց, քան հիասթափության»։
«Վերջին տարիների մեջ առաջին անգամ 2011-ին սեփական ժողովրդի հետ բիրտ վերաբերվող ղեկավարները հայտնվեցին պաշտպանվողի կարգավիճակում», - փաստում է զեկույցը եւ հիշեցնում. - «Տապալվեցին Եգիպտոսի, Թունիսի, Լիբիայի բռնապետ ղեկավարները, Ռուսաստանում Պուտինի իշխանավարման 12 տարիների մեջ առաջին անգամ ի հայտ եկավ լուրջ ներքաղաքական ճգնաժամ, եւ առանց նոր ընդդիմադիր գործչի ուղղորդման հազարավոր մարդիկ փողոց դուրս եկան` սեփական իրավունքները պաշտպանելու համար»։
Ըստ զեկույցի` հետխորհրդային տարածքում հետընթաց են արձանագրել երեք պետություն, այդ թվում` Ադրբեջանը։ Առանց այդ էլ անազատ համարվող երկիրը, ըստ միջազգային կազմակերպության, 2011-ին ավելի է զիջել դիրքերը «ընդդիմադիր ակտիվիստներին ձերբակալելու, ցույցերը ցրելու, միջազգային մամուլը չեզոքացնելու եւ հանուն լայնածավալ քաղաքաշինական ծրագրերի քաղաքացիներին սեփական տներից զրկելու պատճառով»։
«Էներգետիկ ոլորտում ունեցած իր հարստության պատճառով Իլհամ Ալիեւը ամբարտավան է ու լի իր ստեղծած համակարգի նկատմամբ վստահությամբ: Այնպես որ նա բոլորովին հակված չէ ներողություն հայցել իր բռնապետության համար կամ քննարկել բարեփոխումների հնարավորությունը», - ասում է «Ֆրիդոմ հաուզ»-ի ներկայացուցիչը:
Ադրբեջանից բացի ԱՊՀ-ի տարածքում 2011-ին հետընթաց են արձանագրել նաեւ Ուկրաինան եւ Ղազախստանը: Լուրջ մտահոգության առիթ են շարունակում մնալ վատերից վատթարների շարքում ընդգրկված Թուրքմենստանը, Ուզբեկստանն ու Բելառուսը։
Ընդհանուր առմամբ, դիտարկված 195 երկրների մեջ, ըստ «Ֆրիդոմ հաուզ»-ի ազատ են ընդամենը 87-ը, որտեղ ապրում է աշխարհի բնակչության մոտ 43 տոկոսը։