Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը անդրադարձավ պետության կողմից հանրությանը մատուցվող հանրային ծառայություններին:
«Վերջին շրջանում բողոքներ ենք ստանում ոստիկանության կողմից մատուցվող ծառայություններից, մասնավորապես, վարորդական իրավունքների եւ մեքենաների գրանցման հարցերում: Այս խնդրի շուրջ տրվել են հանձնարարականներ ոստիկանապետին, եւ մենք կարճ ժամանակում պետք է բարելավենք ծառայությունների որակը: Սա այն ոլորտն է, որտեղ տարեկան 300 հազարից ավելի Հայաստանի քաղաքացիներ շփվում են պետության հետ: Ձեւավորվում է վերաբերմունք պետության նկատմամբ», - ասաց վարչապետը:
Վարչապետի խոսքով` խնդրին արմատական լուծում տալու համար ապրիլ ամսին Նուբարաշենում շահագործման կհանձնվի Ճանապարհային ոստիկանության նոր մասնաշենքը:
«Մենք արդեն իսկ ծրագրային ապահովման եւ տվյալների միասնական բազայի ստեղծման ուղղությամբ աշխատանքները սկսել ենք: Իրատեսական ենք համարում, որ ապրիլին մեր քաղաքացիները պետք է սպասարկվեն առավելագույնը 20 րոպեի ընթացքում` այսօրվա մեկ ժամվա փոխարեն: Այսօր կուտակվում են հերթեր, եւ ես հանձնարարել եմ ոստիկանապետին, որպեսզի այս խնդիրը վերցնի իր անձնական հսկողության տակ. ավելացնել աշխատողների քանակը եւ նվազեցնել այսօրվա ծանրաբեռնվածությունը, որն առկա է այս ոլորտում», -ասաց վարչապետը:
Ինչ վերաբերում է ծառայությունների մատուցման մյուս ոլորտներին, ապա ըստ կառավարության ղեկավարի, դրանցում եւս մոնիտորինգ է իրականացվելու: Վարչապետի խոսքով` բողոքներ են ստացվել նաեւ ավտոմեքենաների տեխզննման կտրոնների վրայի կնիքների հետ կապված:
«Տեխնիկական զննման կտրոնների վրա կնիքը պարտադիր չէ, եւ պետք չէ մեր քաղաքացիներին դրդել, որպեսզի նրանք գնան եւ մտնեն կոռուպցիոն ռիսկերի ոլորտ: Բոլոր պետական մարմիններին արգելվում է պահանջել քաղաքացիներից, որ տեխնիկական զննման կտրոնի ետեւում ստուգեն կնիքի առկայությունը: Այդպիսի պահանջ չկա, եւ մեր քաղաքացիները, կատարելով իրենց ֆինանսական պարտավորությունները պետության նկատմամբ, այդ կտրոնը հանգիստ կերպով կարող են փակցնել մեքենայի վրա», - ասաց նա:

Your browser doesn’t support HTML5