Ամանորի օրերին խախտում է կատարվել Ջաջուռում` հատել են 28 սոճու գագաթ, իսկ 6000 ճյուղ Հրազդանից տվել են մայրաքաղաքին` կենտրոնական տոնածառը զարդարելու համար:
Գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանն այսօր ներկայացրեց սոճիների եւ ընդհարապես ապօրինի ծառահատումների վերաբերյալ տվյալներ:
2011-ին արձանագրված ապօրինի հատումները 2425-ն են, 2010-ին դրանց թիվը հասնում էր 2520-ի:
60-ական թվականներին անտառների մոտ 34 տոկոսը հասուն եւ գերհասուն էին: Բայց վերջին 20 տարիների ընթացքում իրավիճակը փոխվել է: Օրինակ Գուգարքի տարածաշրջանում Վանաձոր քաղաքի մոտակա տարածքների անտառները այժմ հիմնականում երիտասարդ են: Պետրոսյանի համոզմամբ, անտառների պահպանության համար անհրաժեշտ են կոմպլեքս միջոցառումներ. - «Որովհետեւ միայն պահակով այդ հարցը չես լուծի»:
Ռուբեն Պետրոսյանն անդրադարձավ նաեւ վերջերս աղմուկ բարձրացրած Թեղուտի անտառահատումներին:
Այս պահի դրությամբ տնկվել եւ խնամվում է ընդհանուր առմամբ 220 հեկտար. Թեղուտի տարածքում տնկել են մոտավորապես 50 հեկտար, Շնողում` 17 հեկտար, Լեռնահովիտի տարածքում 2009 թվին` 73 հեկտար, անցած տարի աշնանը Օձունի տարածքում տնկել են 30, իսկ Արջուտի տարածքում 50 հեկտար:
«Այն կազմակերպությունները, որոնք զբաղվում են տնկած ծառերի խնամքով, պարտավոր են անտառը աճեցնել առնվազն մինչեւ մեկուկես մետր բարձրության` անտառ փոխադրելու»-, հավելեց Ռուբեն Պետրոսյանը:

Your browser doesn’t support HTML5