Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը ընկերական խաղեր կանցկացնի Սերբիայի եւ Կանադայի հետ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում տեղեկացնում է, որ Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի 28-ին եւ 29-ին Կիպրոսում ընկերական հանդիպումներ կանցկացնի Սերբիայի եւ Կանադայի ազգային հավաքականների հետ:

Հայրապետյանը գրել է, թե ստիպված է պայմանագրերը ստորագրելուց առաջ հրապարակել խաղերի օրերը, քանի որ երկրպագուները անհամբեր են: Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ խոսքով` Սերբիայի եւ Կանադայի ազգային հավաքականների հետ պայմանագրերը կկնքվեն առաջիկա օրերին: