Ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանը, ով 2008-ի մարտիմեկյան իրադարձությունների հետեւանքով դատապարտվել էր չորս տարվա ազատազրկման եւ համաներմամբ ազատ արձակվել, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց, որ որոշել է հետ վերցնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան ուղարկած իր գանգատն ու կասեցնել գործի քննությունը:
Սիրունյանը այժմ սպասում է փաստաբան Վարդուհի Էլբակյանի` Հայաստան վերադարձին:
2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմին անդամակցած, մարտի 1-ից հետո «Յոթի գործ»-ի շրջանակներում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով մեկ տարուց ավելի կալանավայրում անցկացրած Սուրեն Սիրունյանի գանգատը Եվրադատարան ուղարկվել էր 2010 թվականի գարնանը: Հայցվոր կողմը Եվրադատարանից պահանջել էր ճանաչել նրա անձնական անձեռնմխելիության, խոշտանգումներից զերծ մնալու, արդար դատաքննության, խոսքի ազատության եւ մի շարք այլ իրավունքների խախտման փաստը: Սակայն նախկին ընդդիմադիր գործիչը այսօր ցանկանում է կանխել Հայաստանի Հանրապետության դեմ Եվրոպական դատարանի վճիռը:
«Շատ երկար եմ մտածել, չեմ ուզում, որ որեւիցե եվրոպական կառույց ընդդեմ Հայաստանի Հանրապետության վճիռ կայացնի: Կփորձեմ այստեղ մեր երկրում իմ հարցերը կարգավորել: Հայաստանի ցանկացած քաղաքացի իրավունք ունի դիմելու դատարան, իրավունք ունի նաեւ դատարանից հետ վերցնել իր բողոքը», - ասաց Սիրունյանը:
Սիրունյանը ընդգծեց, որ որոշումը կայացրել է զուտ անձնական դրդապատճառներով, քաղաքական որեւէ ենթատեքստ չկա դրա տակ: Նա ասաց, որ այս պահին որեւէ քաղաքական ուժի չի անդամակցում, որեւէ ուժի հետ շփում չունի եւ մտադիր է հեռու մնալ բոլոր քաղաքական գործընթացներից: Հարցին, թե արդյո՞ք այս որոշումը իշխանությունների ճնշմամբ չի կայացրել, Սիրունյանը պատասխանեց. - «Իմ տեսակը այդ տեսակը չէ, որ ինձ կարողանան ճնշել թե' Կոնգրեսից, թե' իշխանությունից: Մեր վախը շատ վաղուց բռնած է»:
Սիրունյանը փոխանցեց, որ մարտիմեկյան իրադարձությունների հետեւանքով քրեական հետապնդման ենթարկված մի քանի այլ գործիչներ էլ են մտադիր Եվրադատարան ուղարկած դիմումները հետ վերցնել, բայց ձեռնպահ մնաց անուններ հրապարակելուց:
«Էլի մարդիկ կան, բայց ես այս պահին խոսում եմ միայն իմ անունից: Իրենք իրենց անունները կտան», - ասաց նա:
Ընդդիմադիր ՀԱԿ-ի համար համոզիչ չեն Սուրեն Սիրունյանի հայտարարություններն ու փաստարկները: Գլխավոր դատախազի նախկին տեղակալ, ներկայումս ընդդիմադիր ՀԱԿ-ի իրավական աջակցության կենտրոնը գլխավորող Գագիկ Ջհանգիրյանը կարծիք հայտնեց, որ եթե «որեւէ քաղբանտարկյալ այդպիսի անխոհեմ քայլի գնա եւ հետ վերցնի Եվրադատարան ուղարկված իր բողոքը, ուրեմն գործարքի մեջ է մտել իշխանությունների հետ»:
«Շատ վատ ենք վերաբերվում այդպիսի լուրերին: Մեզ, նաեւ իմ շատ քաղբանտարկյալ ընկերների համար դա անսպասելի լուր էր: Ես դրա տակ, բացի իշխանությունների հետ կեղտոտ գործարք կնքելուց, ուրիշ բան չեմ կարող տեսնել», - ասաց նա:
Գագիկ Ջհանգիրյանի կարծիքով, միայն մեկ դեպքում կարելի էր արդարացնել Եվրադատարանում գործի քննությունը կասեցնելը` եթե Հայաստանի բարձրագույն դատական ատյանը վերանայած լիներ նախկինում կայացված, իր բնորոշմամբ, ապօրինի դատավճիռները, ու պետությունը փոխհատուցած լիներ այդ վճիռների արդյունքում ընդդիմադիրներին պատճառված բարոյական եւ նյութական վնասը: Սակայն մարտի 1-ի գործերով դատապարտվածներից ոչ մեկի վերաբերյալ որեւէ որոշում չի վերանայվել:
«Հետեւաբար որեւէ հանգամանք չի փոխվել: Անմեղ մարդկանց դատել, դատապարտել են: Ի՞նչ է փոխվել, որ հիմա այդ անմեղ մարդիկ հանկարծ որոշում են, որ պիտի հետ վերցնեն իրենց բողոքը», - նշեց Ջհանգիրյանը: - «Եթե այդպիսի բան լինի, առաջինը, որ ես ու իմ ընկերները մտածելու ենք, որ նա մեզանից թաքուն մեր թիկունքում գնացել է գաղտնի գործարքի»:
Սուրեն Սիրունյանը հերքեց գործարքի գնալու մասին մեղադրանքները` հակադարձելով, թե. - «Կոնգրեսի կողմից ամեն ինչ դիտվում է որպես գործարք իշխանությունների հետ, բայց իշխանությունների հետ առավոտից իրիկուն Կոնգրեսն է գործարքի մեջ` ձախողված գործարքի մեջ»:
Ինչ վերաբերում է Եվրադատարանում գտնվող մարտի 1-ի գործերով մյուս գանգատներին, Գագիկ Ջհանգիրյանից տեղեկացանք, որ 5 տասնյակից ավելի գանգատներից շուրջ 15-ի գործերով գրագրություններ են ընթանում: Ընդդիմությունն ակնկալում է, որ մինչեւ այս տարվա ամառ կլինեն այս գործերով Եվրադատարանի առաջին վճիռները:

Your browser doesn’t support HTML5