4 ամիս առաջ Քրիստինե Գեւորգյանը ծրագրում էր իր ապագա երեխայի առօրյան. հիացմունքով եւ կարոտով էր սպասում Անժելիի ծնունդին:
Հղիության վերջին 3 ամիսները Քրիստինեն անցկացրել է բռնության զոհ կանանց եւ մայրերի համար նախատեսված կացարանում: «Մայրատանը տեղավորվելու պատճառը հարազատներիս վերաբերմունքն է եղել», - նշում է նա:
Հղիության 7-րդ ամսում բժշկական հետազոտության ժամանակ Քրիստինեին ասում են, որ բարդություններ են առաջացել: Հակառակ դժվարություններին` փոքրիկ Անժելին լույս աշխարհ եկավ: Բժիշկները նշում են, որ 2-3 վիրահատությունների միջոցով հնարավոր է երեխայի մոտ շտկել բոլոր խնդիրները:
Ծննդաբերությունից հետո երեխան 20 օր վերակենդանացման բաժնում է եղել: Քրիստինեն նշում է, որ արդեն վիճակը լավ է եւ մոտ 2 օրից փոքրիկին տեղափոխելու են մանկատուն` մինչեւ նրա քաշը հասնի 6 կիլոգրամի, որ կարողանան վիրահատել:
«Երեխային շատ եմ սիրում. անընդհատ ուզում եմ տեսնել, կարոտում եմ», - նշում է Քրիստինեն: Ամեն անգամ երեխայի մասին խոսելիս նրա աչքերը փայլում են:
Երեխայի ծնվելուց հետո Քրիստինեն զրկվեց մայրատանը իրեն տրված կացարանից: Նա պատմում է, որ մայրատան տնօրենի կողմից վիրավորական վերաբերմունքի է արժանացել: «Ինձ ասում էին խղճալով քեզ 20 օր կարող ես մնալ, բայց քո հիվանդ երեխային մենք չենք պահի»:
Քրիստիների ամուսինը ազատազրկված է, սական ամեն օր հետաքրքրվում է փոքրիկի առողջությամբ. նորություններն իմանում է հեռախոսով:
Հիմա Քրիստինեն եւ իր ամուսինը դիմումներ են գրում տարբեր կենտրոնների ղեկավարներին` խնդրելով աջակցել: Նրա ամենամեծ ցանկությունը երեխային առողջ եւ ամուսնուն իր կողքին տեսնելն է: «Դիմում ենք գրել Հանրապետության նախագահին: Շատ եմ խնդրում, որ ամուսնուս ներում շնորհեն»:
Հաջորդ ամենամեծ խնդիրնն այն է, որ Քրիստինեն աշխատանք չունի, իսկ երեխայի հետ կապված ծախսերը շատ են. - «Աշխատանք եմ փնտրում: Պատրաստ եմ ինչ-որ արտադրամասում բանվոր աշխատել, սուպերմարկետում հսկիչ կամ մի ուրիշ բան»:

Your browser doesn’t support HTML5