Տեխնիկական սարքերով հայտնաբերված իրավախախտումներին կարելի է ծանոթանալ ոստիկանության ինտերնետային կայքում

Հունվարի 16-ից Երեւան քաղաքում գործարկվել է ճանապարհային ոստիկանության կողմից իրավախախտումների արձանագրման կենտրոնը. մայրաքաղաքի մի շարք խաչմերուկներ ու փողոցներ, նաեւ` միջպետական ճանապարհներ, արդեն հսկվում են տեսախցիկներով եւ արագաչափ սարքերով:

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ իրավախախտում կատարած վարորդներն այսուհետեւ ճանապարհային ոստիկանության տեսանկարահանող եւ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված իրենց իրավախախտմանը կարող են ծանոթանալ ոստիկանության www.police.am ինտերնետային կայքի «Տեխնիկական սարքերով հայտնաբերված իրավախախտումներ» բաժնում` մուտքագրելով վարչական տույժ նշանակելու մասին որոշման անհատական ծածկագիրը, որը նշվելու է կազմված արձանագրության ծանուցման թերթիկի վրա: