ԵԽԽՎ-ի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Աքսել Ֆիշերը հունվարի 16-17-ը կհանդիպեն իշխանությունների, քաղաքական ուժերի եւ ՀԿ-ների հետ:
Իշխող Հանրապետական կուսակցությունը վստահեցնում է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացնելու առումով ստեղծված են անհրաժեշտ պայմանները եւ կատարված աշխատանքը կներկայացվի հունվարի 16-17-ը ԵԽԽՎ-ի համազեկուցողների Հայաստան այցի ժամանակ:
Համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Աքսել Ֆիշերը Վեհաժողովի բանաձեւերի կատարման ընթացքը գնահատելու, ինչպես նաեւ առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախապատրաստմանն առնչվող խնդիրները քննարկելու նպատակով հանդիպելու են Հայաստանի նախագահի, արտգործնախարարի, արդարադատության նախարարի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, խորհրդարանական ուժերի, ինչպես նաեւ արտախորհրդարանական Հայ ազգային կոնգրեսի ու հասարակական կազմակերպությունների հետ:
Ազգային ժողովի Հանրապետական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ակնհայտ համարեց վերջին շրջանում Հայաստանում ժողովրդավարության առաջընթացը «թե՛ դատաիրավական համակարգի, թե՛ օրենսդրական ակտերի առումով»: Շարմազանովը շեշտեց, որ նորմալ ընտրություններ անցկացնելու համար առաջնային համարվող` ընտրական բարեփոխված օրենսգիրքն ու իշխանությունների քաղաքական կամքն առկա են, էլեկտրոնային լրատվամիջոցներում ապահովված է բազմակարծությունը, Ազատության հրապարակը վերածվել է քաղաքական բազմակարծության ամբիոնի, իշխանությունների եւ ընդդիմության միջեւ ձեւավորված է հանդուրժողականության մթնոլորտ:
«Նաեւ մեր եվրոպացի գործընկերներն են գտնում, որ բավականին լուրջ աշխատանք` դրական իմաստով, կատարվել է», - նշեց ԱԺ փոխնախագահը: - «Դրա վառ ապացույցը նաեւ այն էր, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որը գլխավորում է նախագահ Սարգսյանը, դարձավ Եվրոպայի ժողովրդական կուսակցության լիարժեք անդամ»:
Մինչդեռ ե՛ւ խորհրդարանական, ե՛ւ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը համոզված են, որ իշխանությունները ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու մտադրություն ամենեւին չունեն: Ընդդիմադիրները մտադիր են համազեկուցողների հետ հանդիպմանը բարձրաձայնել իրենց մտահոգություններն ու առաջարկները:
Խորհրդարանական ընդդիմությունը, մասնավորապես, առաջ է քաշելու մեծամասնական ընտրակարգը վերացնելու պահանջը: Ի դեպ` երեկվանից «Ժառանգությունն» ու Դաշնակցությունը համատեղ օրենսդրական նախաձեռնության կարգով խորհրդարանում շրջանառության մեջ են դրել 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու օրինագծերի փաթեթը, ինչը նրանք համարում են օրինական ընտրությունների երաշխիք:
«Վենետիկի հանձնաժողովի վերջին կարծիքում նրանք նույնպես ակնարկում են համամասնական ընտրակարգի անցնելու նպատակահարմարությունը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:
Ընդդիմադիր գործիչը տեղեկացրեց, որ համազեկուցողների հետ քննարկելու են նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի 15 առաջարկները, միջազգային դիտորդական առաքելությունների կազմին, ղեկավարներին, դիտորդների թվին առնչվող հարցեր:
Հայ ազգային կոնգրեսը եւս համազեկուցողների հետ հանդիպմանը պետք է նրանց առաջարկի նպաստել Հայաստանում օրինական ընտրությունների անցկացմանը, քանի որ ինչպես ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը ձեւակերպեց. - «Իշխանություններն ամեն ինչ անում են ընտրությունները կեղծելու հնարավորությունները պահպանելու համար»:
Կոնգրեսը միջազգային լայնածավալ դիտորդական առաքելություն է պահանջելու, որպեսզի ընտրական պրոցեսի սկզբից մինչեւ վերջ յուրաքանչյուր ընտրատեղամասում միջազգային դիտորդ լինի ներկա, կամ եթե դա հնարավոր չէ եւ ուղարկվելու է փոքրաթիվ դիտորդական կազմ, դիտորդները սկզբից մինչեւ վերջ նստեն ընտրատեղամասերում եւ արդեն հետո համեմատեն իրենց վերահսկված տեղամասերի վիճակագրական տվյալները ընդհանուր պատկերի հետ:
«Այսինքն` նրանք պետք է փոխեն իրենց մեթոդաբանությունը: Եթե դա չի արվում, նշանակում է, որ նրանք ուղղակի պատրաստ են աչք փակել իշխանությունների ընտրակեղծիքների վրա», - կարծիք հայտնեց ՀԱԿ-ի ներկայացուցիչը:
Խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը նաեւ իրենց դժգոհությունն են արտահայտելու 2008-ի մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության վերջերս հրապարակած փաստաթղթի վերաբերյալ: Զոհերի ծնողները եւս այսօր դիմել են համազեկուցողներին` Երեւանում նաեւ իրենց հանդիպելու խնդրանքով, քանի որ օրակարգում զոհերի հարազատների հետ հանդիպում նախատեսված չէ: «Մարտի 1-ին» զոհված Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Հովհաննիսյանը, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ եթե համազեկուցողների հետ հանդիպում չկազմակերպվի, երեքշաբթի օրը բողոքի ցույցի են դուրս գալու:

Your browser doesn’t support HTML5