Այսօր նշվում է Հին Նոր տարին, այսինքն` Նոր տարին ըստ Հուլյան տոմարի:
Ուշագրավ է, որ շատ քիչ երիտասարդներ են նշում են Հին նոր տարին, սիրում են հավաքվել ընտանիքով` զուտ հին տոմարը չարհամարհելու համար: Սակայն նրանցից շատերը չեն ընդունում հունվարի 14-ը որպես տոն:
Հին եւ նոր տոմարների միջեւ տարբերությունը 13 օր է: Հունվարի 13-ը համարժեք է դեկտեմբերի 31-ին: Նոր` Գրիգորյան տոմարը, հաստատվել է 1582 թվականի հոկտեմբերին: Մի շարք երկրներում ըստ ավանդույթի, ոչ պաշտոնական նշվում է հին տոմարով Նոր տարին:
Ազգագրագետ Սամվել Մկրտչյանը բացատրում է, որ մեր պապերը հին նոր տարի հասկացությանը չեն առնչվել, այնպես որ երիտասարդության շրջանում պասիվությունը միանգամայն պատճառաբանված է:
«Սա այն տոնը չէ, որ ավանդույթներ ունենա: Դա էլ հարաբերական է` մեծահասակների որ խումբն է նշում եւ ինչպես, կամ երիտասարդները չեն նշում: Հին Նոր տարին հայկական անցյալում ավանդույթներ չի ունեցել: Կենցաղային, ազգային սովորույթ չի, ավելի շատ տոմարական խնդիրների հետ է կապված», - ասում է ազգագրագետը:
Հին նոր տարի հասկացությունը հայկական իրականություն մտել է ուղղափառ միջավայրից, ավելի կոնկրետ` սլավոնական միջավայրից: Նրանց եկեղեցին մինչեւ հիմա ընդունում է Հուլյան տոմարը, եւ ոչ թե Գրիգորյանը: Ռուս ուղղափառ եկեղեցին, օրինակ, մինչ այժմ շարունակում է եկեղեցական տոները նշել ըստ Հուլյան տոմարի:
Հունվարյան Ամանորը ուշ մտավ հայոց միջավայր, բայց կարողացավ իր մեջ խտացնել ավանդական Ամանորի գրեթե բոլոր գեղեցիկ ծիսակատարությունները:
Հին նոր տարին ավելի շատ նախընտրում են մեծահասակները:
«Ես ավելի շատ սիրում եմ այս Նոր տարին: Ես հինն էլ եմ նշում: Ես եղբոր տղաներիս հետ եմ զրուցում բոլոր հայկական ծիսակատարությունների մասին. նրանք սիրով լսում են, եւ կատարում են, որքան որ կարողանում են», - ասում է մի տարեց կին:

Your browser doesn’t support HTML5