Զինվորի մահվան հերթական փաստի կապակցությամբ «Ժամանակ» օրաթերթը գրում է. - «Երբ ստացվում են այդ ողբերգական տեղեկությունները, չգիտես, թե ընդհանրապես արժե՞ արդյոք որեւէ ուրիշ բանի մասին գրել, արժե՞ արդյոք գրել ինչ-որ քաղաքականության, ինչ-որ տնտեսության, ինչ-որ հասարակական եւ մշակութային կյանքի մասին, երբ հազարավոր երիտասարդների կյանք մի տեղ կախված է մազից, որն ամեն պահի կարող է կտրվել ինչ-որ մեկի քմահաճույքի կամ անփութության պատճառով: Մարդը Հայաստանում ոչ մի կերպ չի դառնում բարձրագույն արժեք, չի դառնում այն անգնահատելի եւ անփոխարինելի արժեքը, որի համար պետք է լինի մնացյալ ամեն ինչ, մնացյալ ամեն ինչ պետք է արժեւորվի մարդով: Եթե իշխող «էլիտայում» չկա այս գիտակցումը, ապա որեւէ հարցում սպասել հիմնարար առաջընթաց եւ փոփոխություն` ուղղակի միամտություն է: Փոփոխությունների շարժիչ ուժը մարդու արժեքն է, երբ այն կա` փոփոխություններ կլինեն, երբ այն չկա՝ լինում են ողբերգություններ»:
ՀՅԴ եւ «Ժառանգության» շրջանառած օրենսդրական նախաձեռնության կապակցությամբ, ըստ որի առաջարկվում է խառը ընտրակարգից անցնել հարյուր տոկոսանոց ընտրական համակարգի, «Հրապարակ» օրաթերթը գրում է. - «Այս առաջարկը հիմնավորվում է այսպես. համամասնական ընտրակարգն ավելի ժողովրդավարական է, քան մեծամասնականը, եւ այդ դեպքում ընտրություններն ավելի ժողովրդավարական կլինեն: Ընտրակարգի փոփոխությունն իրականում որեւէ կապ չունի ժողովրդավարության հետ, ինչի ապացույցն ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններն են, որոնք տեղի են ունենում մեծամասնական ընտրակարգով: Մեր դեպքում գործ ունենք այլ ֆենոմենի հետ: Իշխանությանը գործող ընտրակարգը պետք է իր վերարտադրության համար: Հայաստանը բաժանված է 41 մեծամասնական ընտրատարածքների, եւ իշխանությունը յուրաքանչյուր տարածքում ունի իր ներկայացուցիչը, որն իր ընտրությանը զուգահեռ աշխատում է իշխանական կուսակցության համար: Այս մեխանիզմն անթերի է. մեծամասնական ընտրակարգով առաջադրված իշխանական թեկնածուն անհատական պատասխանատվություն է կրում իշխանության ցուցակի համար բերած ձայների համար: Չի կարող այնպես լինել, որ ՀՀԿ-ական թեկնածուն ստանա 20 հազար ձայն, իսկ ՀՀԿ ցուցակը նույն ընտրատարածքում ստանա 2 հազար ձայն: Այնպես որ, ընդդիմության մյուս նախաձեռնությունների նման, այս մեկը եւս ՀՀԿ պատգամավորները ձայների մեծամասնությամբ կմերժեն»:
Նույն հարցի առնչությամբ «Հայոց Աշխարհ» թերթին տված հարցազրույցում «Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահ Ալեքսան Կարապետյանն ասում է. - «Մենք խորապես հարգում ենք մեր ժողովրդի սահմանադրական իրավունքը երկրի իշխանությունները ձեւավորելու հարցում, ուստի 100 տոկոսանոց համամասնական կամ համատեղ համամասնական-մեծամասնական ընտրակարգերի ձեւավորման հետ կապված հարցի կապակցությամբ կարծում ենք, որ ժողովուրդը պետք է իր կամքը արտահայտի համաժողովրդական հանրաքվեի միջոցով»:
«Բանից պարզվում է` տնտեսական ազատությունների առումով Հայաստանը աշխարհում զբաղեցնում է 39-րդ տեղը եւ գերազանցում է այնպիսի երկրների, ինչպիսիք են Ֆրանսիան, Նորվեգիան, Սլովենիան եւ այլն», - անդրադառնալով Heritage հիմնադրամի եւ Wall Street Journal-ի հրապարակած 2012 թվականի տնտեսական ազատության ցուցչին` գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթն ու հեգնում. - «Մեծ հաշվով` բրիտանացիներն իրավացի են. Հայաստանում տնտեսական ազատություններն իսկապես շատ բարձր մակարդակի վրա են, բիզնես անելն էլ չափազանց հեշտ է: Դե թող փորձի որեւէ մեկը, օրինակ, Փարիզի կենտրոնում` Էյֆելյան աշտարակի մոտակա Մարսյան դաշտերում մի քանի ծառ կտրի ու սրճարան կառուցի: Չի' կարող: Իսկ Երեւանի կենտրոնում` խնդիր չկա. փողը տալիս ես, եւ մի քանի օրից թույլտվությունը պատրաստ է: Կամ թող ԱՄՆ-ում որեւէ մեկը փորձի Նիագարայի ջրվեժի ճանապարհը շլագբաումով փակել, մի ժանգոտ երկաթի վրա գրել «քեֆի վայր» ու զբոսաշրջիկներից 10-ական դոլար հավաքել: Թույլ չեն տա, «անհարկի բյուրոկրատական քաշքշուկ» կսարքեն: Իսկ Հայաստանում հարց չկա. փողը տալիս ես ում ով պետք է, եւ բիզնեսը պատրաստ է: Նույնը շինարարության ոլորտում է: Կարո՞ղ է որեւէ մեկը Փարիզի Լատինական թաղամասն «իրացման գոտի» հայտարարել եւ էլիտար շենքեր կառուցել: Ով ուզում է լինի` չի կարող: Իսկ Երեւանում այդ հարցը մեկից մեկ լուծվող է. փողը տալիս ես, Նարեկ Սարգսյանը Թամանյանի արխիվները քրքրում է, եւ խնդրեմ` հանրային գերակա շահը պատրաստ է: Նույնը առեւտրի ոլորտում է. համապատասխան տուգանքը վճարիր, եւ ուզում ես` կարագի փոխարեն թեկուզ պլաստիլին վաճառիր: Բիզնես ենք զարգացնում, հանաք բան չի: Հո Նորվեգիայի նման ախմախ չե՞նք, որ ինչ-որ բաղադրություններ ուսումնասիրենք»:

Your browser doesn’t support HTML5