Հայաստանի 1400 դպրոցներից այս պահի դրությամբ չեն աշխատում 342-ը:
Ջեռուցումից զուրկ Երեւանի 20 դպրոցները, որոնք էլեկտրական վառարաններ են օգտագործում, ցանկության դեպքում կարող են դասերը սկսել մինչեւ ամսի 23-ը:
Կրթության եւ գիտության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը պարզաբանում է, թե ինչով է պայմանավորված որոշ դպրոցներում ձմեռային արձակուրդների երկարաձգումը. - «Թույլատրվում է արձակուրդներում կատարել փոփոխություններ, դրանք անում են կառավարման լիազոր մարմինները` նախարարի համաձայնությամբ: Նա տվեց իր համաձայնությունը, որ այն դպրոցները, որոնք չունեն կաթսայատուն եւ չեն կարող ջեռուցման պայմաններ ստեղծել դպրոցում, կարող են կատարել իրենց փոփոխությունները: Բայց դպրոցները հիմնականում աշխատում են»:
Լոռիում, Արարատում, Սյունիքում, Շիրակում դասերն արդեն սկսվել են, Արագածոտնի 120-դպրոցներից 60-ը դեռ չեն սկսել պարապմունքները, Վայոց ձորում դրանց թիվը 21-ն է, Արմավիրում ` 49-ը:
«Երեւանում, ընդհանուր առմամբ, կարելի ասել, ջեռուցման խնդիր չկա», - նշում է Նարինե Հովհաննիսյանը` փաստարկելով, որ եթե 3 տարի առաջ 200 դպրոցից ընդամենը 20-30 դպրոցներ կաթսայատուն ունեին, հիմա հակառակ պատկերն է:
Երեւանի թիվ 42 դպրոցի տնօրենը` Էլեոնորա Թումանյանը, ծնողական, աշակերտական խորհուրդները համատեղ որոշում են կայացնել չօգտվել ձմեռային արձակուրդները հետաձգելու հնարավորությունից` երեխաները դպրոց են հաճախում հունվարի 9-ից:
Թիվ 42 դպրոցում աշակերտների հաճախելիության պատկերը հունվարի 12-ին էապես տարբերվում էր հունվարի 9-ից: Երեկ, օրինակ, աշակերտների 50 տոկոսն էր ներկա դասերին, այսօր արդեն` նրանց 65-70 տոկոսը: Դպրոցի աշակերտները եւ ուսուցիչները առաջին երկու դասաժամերը այնուամենայնիվ, վերարկուով են անցկացնում:

Your browser doesn’t support HTML5