Աշխարհահռչակ կոմպոզիտոր, երաժիշտ Գորան Բրեգովիչը այսօր բարեգործական համերգ է տալիս Երեւանի «Մեցցո» ակումբում:
Համերգի կազմակերպիչ Լեւոն Աբրահամյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Հայաստանում կա «Այբ» հիմնադրամ… Իրենց հրավերով այսօր տեղի է ունենում փակ բարեգործական համերգ` գումարներ են հավաքելու նոր դպրոց կառուցելու համար, եւ ինձ խնդրեցին, որ կապվեմ Բրեգովիչի հետ»:
Համերգի մուտքը հրավիրատոմսերով է: Աբրահամյանի խոսքով, հրավիրվել են այն մարդիկ (շուրջ 150 հոգի), ովքեր կարող են աջակցել «Այբ» հիմնադրամին:
Բրեգովիչի` այսօր նախատեսված հանդիպումը լրագրողների հետ չկայացավ` երաժշտի վատառողջության պատճառով:
«Ազատություն» ռադիոկայանը հետ զրույցում Բրեգովիչի նվագախմբի երաժիշտները շեշտեցին, որ տարիուկես առաջ Հայաստանում տեղի ունեցած իրենց համերգը հրաշալի էր անցել, եւ իրենք հույս հայտնեցին, որ այս անգամ էլ նույնը կլինի:
Նրանց փոխանցմամբ` ծրագրում, հանրահայտ մեղեդիներից բացի, ընդգրկված են երգեր Բրեգովիչի նոր ալբոմից:

Your browser doesn’t support HTML5