Հայաստանի ԱԱԽ-ի քարտուղարը մեկնել է Բելառուս

Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը այսօր պաշտոնական այցով մեկնել է Բելառուս:

Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն` նախատեսված են Արթուր Բաղդասարյանի հանդիպումները Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկոշենկոյի, պաշտպանության նախարար Յուրի Ժադոբինի, Ռազմարդյունաբերության պետական կոմիտեի ղեկավարության հետ:

Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը առանձնազրույց կունենա Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Լեոնիդ Մալցեւի հետ, որին կհետեւի պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Հանդիպման ընթացքում կստորագրվի երկու երկրների անվտանգության խորհուրդների միջեւ 2012-2013 թվականների համագործակցության ծրագիրը: