«Իշխող Հանրապետական կուսակցության գերխնդիրը ընտրություններում ամեն գնով հաղթելը չէ, այլ արդար մրցապայքար ապահովելը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ, իշխող Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով Հրազդանի քաղաքապետի` փետրվարի 12-ին կայանալիք ընտրություններին:
Այս ընտրություններին մասնակցելու համար այսօր թիվ 25 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով իր փաստաթղթերն է ներկայացրել ԱԺ նախկին պատգամավոր, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) անդամ, 2008-ի մարտիմեկյան իրադարձությունների հետեւանքով 3 տարի կալանավայրում անցկացրած Սասուն Միքայելյանը: Նա Հրազդանի գործող քաղաքապետ, հանրապետական Արամ Դանիելյանի հիմնական մրցակիցն է: Դանիելյանը արդեն չորրորդ անգամ է մտադիր պաշտոնավարել եւ նրա թեկնածությունն առաջիկա ընտրություններում առաջադրել է Հանրապետական կուսակցությունը:
Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ նորմալ ընտրություններ անցկացնելու համար այսօր առկա են երկու անհրաժեշտ նախապայմանները` Ընտրական բարեփոխված օրենսգիրքն ու իշխանությունների քաղաքական կամքը:
«Իշխանությունը ունի քաղաքական կամք, դա փաստ է, որովհետեւ իշխանությունն է ամենաբարձր ամբիոններից հստակ ասել, որ մեզ համար գերխնդիր է ոչ թե ամեն գնով ընտրություններին հաղթելը, իշխանությանը պետք չէ պիրոսյան հաղթանակ, այլ անհրաժեշտ է, որ մենք կարողանանք ապահովել ընտրությունների թափանցիկությունը եւ օրինականությունը: Ես վստահ եմ, որ մենք ամեն ինչ անելու ենք, որ լինի արդար մրցապայքար», - ասաց Շարմազանովը` հավելելով, որ դրա համար նաեւ ընդդիմությունը պետք է քաղաքական կամք ցուցաբերի:
«Եթե իշխանությունը պետք է ավելի հանդուրժող լինի, չգնա պիրոսյան հաղթանակների ճանապարհով, ապա մյուս կողմից էլ ընդդիմությունը պետք է գիտակցի, որ ընտրություններից առաջ հայտարարել, որ եթե ես չհաղթեմ, ուրեմն ընտրությունները կեղծված են, դա էլ որեւէ կապ չունի քաղաքական կամքի հետ: Այսինքն այստեղ եւ իշխանությունը, եւ ընդդիմությունը անելիք ունեն, որպեսզի մենք կարողանանք ապահովել նորմալ ընտրություն եւ որպեսզի շնորհավորենք հաղթողին: Ով որ կհաղթի, որեւէ խնդիր չկա», - ասաց Շարմազանովը:
Հարցին, թե հնարավո՞ր համարում է, որ Հրազդանում կրկնվի Իջեւանի նախադեպը, երբ «Բարգավաճ Հայաստան»-ի (ԲՀԿ) թեկնածուն հաղթեց Հանրապետականի թեկնածուին, Շարմազանովը պատասխանեց. - «Ես երբեք կանխատեսումներով չեմ զբաղվել, բայց կարող եմ ասել, որ եթե 100 ընտրություն է լինում, 100-ից մեկում, երկուսում եթե Հանրապետական պարտվի, դա ողբերգություն չի լինի: Հանրապետականը երբեք չի հավակնել, որ 100 տոկոսով ինքը ամեն տեղ հաղթի: Մեզ համար ընդունելի է ընտրության ցանկացած ելք, որը օրինական է եւ որը իրոք իրական պատկերն է»:
Հրազդանի քաղաքապետի ընտրություններում, բացի իշխող Հանրապետականի եւ ընդդիմադիր ՀԱԿ-ի թեկնածուներից, դեռեւս այլ առաջադրումներ չկան: Փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետը լրանում է երեք օրից: Կոալիցիոն «Բարգավաճ Հայաստան»-ից եւ ընդդիմադիր «Ժառանգություն»-ից «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեցին, որ այս ընտրություններին սեփական թեկնածուներով մասնակցելու հարցը կուսակցություններում դեռ չի քննարկվել: Չի քննարկվել նաեւ արդեն առաջադրված որեւէ թեկնածուի սատարելու հարցը: Երկու կուսակցություններից էլ պատասխանեցին, որ պաշտպանելու են ազատ եւ արդար ընտրությունները:
Հարցին, թե որքանո՞վ են հավանական համարում նման ընտրությունների անցկացումը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը, վկայակոչելով միջազգային կառույցներին Հայաստանի իշխանությունների տված հավաստիացումները, ընտրական բարեփոխումները, միջազգային հանրության հորդորները, պատասխանեց. - «Ավելի հակված եմ մտածելու, որ այս ընտրությունները, ինչպես տեղական ինքնակառավարման մարմինների, այնպես էլ համապետական մակարդակում, ամենայն հավանականությամբ, կլինեն ակնհայտորեն ավելի լավը, ավելի թափանցիկ եւ ազատ»:
Մինչդեռ ընդդիմադիր «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նման ակնկալիքներ չուներ: Վկայակոչելով «իշխանության վերարտադրման» համար մղվող դաժան պայքարը, նա համոզված է, որ իշխանությունները Հրազդանի նման խոշոր քաղաքը ընդդիմությանը չեն զիջի եւ խորհրդարանական ընտրությունների շեմին երբեք չեն հրաժարվի իրենց վարչական լծակների մի մասից:
«Իշխանությունը այնքան թույլ դիրքեր ունի ընտրությունների առումով, երկրում սոցիալ-տնտեսական վիճակը այնպիսին է, եւ ընտրողների անվստահությունը իշխող քաղաքական ուժերի նկատմամբ այն մակարդակի վրա է, որ նրանք չեն կարող նման շռայլություն թույլ տալ իրենց, որպեսզի թողնեն, որ նման ընտրություններում հաղթանակ տոնի ընդդիմախոսը կամ մրցակիցը: Իշխանության ձայները բացառապես հենց այդ վարչական ռեսուրսների վրա է հիմնված, եւ դա զիջել նշանակում է խաչ քաշել ապագայի պլանների վրա», - ասաց Սաֆարյանը:
Ընդդիմադիր ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը եւս «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համոզված էր, որ իշխանությունները իրենց իշխանությունը պահելու համար որեւէ ապօրինության առաջ երբեք կանգ չեն առել: Բայց այս անգամ, ըստ Զուրաբյանի, նրանք պետք է լրջորեն հաշվարկեն ընտրությունը կեղծելու բացասական հետեւանքները:
«Դա ուղղակի զրոյի կհավասարեցնի Սերժ Սարգսյանի եւ Հանրապետականի բոլոր պնդումները, որ իրենք պատրաստ են նորմալ ընտրություններ անցկացնել Հայաստանում: Դա կթուլացնի նրանց դիրքերը միջազգային հանրության աչքում, դա կուժեղացնի ընդդիմության վստահելիությունը, վստահությունը մեր հայտարարությունների նկատմամբ, որ Հայաստանում սիստեմատիկաբար ոչ միայն կեղծվել են ընտրությունները, այլ շարունակում են կեղծել: Եվ դա մենք կօգտագործենք: Իշխանությունները իրենք պետք է որոշեն, թե ինչ ռազմավարություն են ընտրելու, մենք պատրաստ ենք երկու սցենարներին էլ», - ասաց Զուրաբյանը:

Your browser doesn’t support HTML5