Հայաստանի ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հունվարի 9-ի հրամանով ոստիկանության գնդապետ Նորայր Մուրադխանյանը ազատվել է Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետի պաշտոնից։ Վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը:
«Ազատման դիմում չեմ գրել: Ինձ ազատել են աշխատանքից` ընդգրկելով կադրերի ռեզերվում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր ասաց Մուրադխանյանը` նշելով, որ այդ որոշումը իր համար անակնկալ էր:
Հարցին, թե որ է իրեն աշխատանքից ազատելու պատճառը, նա պատասխանեց. - «Չեմ կարող ասել: Կա Ոստիկանության պետ, որը վարում է Ոստիկանության քաղաքականությունը: Միգուցե նպատակահարմար են գտել, որ որեւէ մեկը ավելի լավ այդ ծառայությունը կիրականացնի…»:
Մուրախանյանը չի ուզում իր պաշտոնանկությունը կապել Ոստիկանության ծառայության նոր պետի` Վլադիմիր Գասպարյանի հետ. - «Ես չեմ ուզում պայմանավորել: Քավ լիցի»:
Հարցին, թե ինչ պաշտոն է ակնկալում, նա արձագանքեց. - «Ես 15 արձակուրդում չեմ եղել… Կցանկանամ ուղղակի հանգստանալ»:
Դիտարկմանը, որ Անձնագրային եւ վիզաների վարչությունը 15 տարի ղեկավարած Ալվինա Զաքարյանից հետո ստանձնելով վարչության ղեկավարությունը` ինքը բարեփոխումներ է ձեռնարկել, եւ հարցին, թե, իր կարծիքով, նոր պետը կշարունակի արդյոք դրանք, Մուրադխանյանը պատասխանեց. - «Ինձ թվում է, որ նոր ղեկավարը այլընտրանք չունի: Նոր ղեկավարին ճանաչում եմ: Նա նորմալ մասնագետ է, իրավաբան է: Ինձ թվում է, որ պետք է նույն բարեփոխումները շարունակի»:
Նորայր Մուրադխանյանը Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը ղեկավարում էր 2008 թվականի հուլիսից:

Your browser doesn’t support HTML5