Սերգեյ Փարաջանովի արվեստի երկրպագուներն ու արվեստագետները այսօր` աշխարհահռչակ ռեժիսորի ծննդյան օրը, հավաքվել էին նրա շիրիմի մոտ Կոմիտասի անվան պանթեոնում:
«Այսօր շատ ուրախ օր է մեզ համար», - ասաց կինոգետ Դավիթ Մուրադյանը:
Երեւանում Փարաջանովի թանգարանի հիմնադիր տնօրեն Զավեն Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում շեշտեց, որ բոլորիս համար շատ կարեւոր է Փարաջանովի ու նրա արվեստի հետ «մշտական, չդադարող շփումը»:
«Շատ կարեւոր է: Եվ հաճելի է, որ հիշվում է Փարաջանովը: Ի վերջո, կյանքի ժամանակ այդ մարդը զրկված էր ամեն ինչից», - ասաց նա` շարունակելով. - «Հիմա ուրիշ ժամանակներ են, միգուցե ավելի հեշտ է նրա արվեստը ընկալվում, հասկացվում»:
Հարություն Խաչատրյան. «Շատ չեմ արել, բայց քիչ էլ չէ»
Այսօր նաեւ կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի ծննդյան օրն է: 57-ամյա ռեժիսորը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ի մի բերելով հատկապես անկախության 20 տարիների ընթացքում իր կատարած աշխատանքը` ասաց. - «Շատ չեմ արել, բայց քիչ էլ չէ… 6 լիամետրաժ ֆիլմ են արել: Երկու փառատոն եմ հիմնադրել. մեկը երիտասարդական դեբյուտային ֆիլմերի` 91-92 թվականներին: Շատ վատ տարիներ էին, եւ չհասավ տեղ: Բայց առաջինը եղավ եւ հրաշալի անցավ… Ո'չ լույս կար, ո'չ կինոթատրոններն էին աշխատում, այդպես հանգեց եւ մարավ: Եվ 9 միջազգային փառատոն` «Ոսկե ծիրան»…»:
«Կորուստներ էլ են եղել, դժգոհություններ էլ են եղել, հիմարություններ էլ են եղել, վատ արարքներ են եղել իմ կողմից` չեմ կարողանում ինձ ներել», - հավելեց նա:
Այժմ կինոռեժիսորը շարունակում է աշխատանքը 1988-ից սկսած մի ֆիլմի վրա, որը կոչվում է «Անվերջ փախուստ եւ անվերջ վերադարձ»: Սա մի կինոուսումնասիրություն է Հայաստանին պատուհասած աղետներից, Խորհրդային Միության փլուզումից եւ այլ դրդապատճառներով հայրենիքից հեռացած տարբեր մարդկանց եւ նրանց ճակատագրերի մասին:
«Արդեն 25 տարի նրանց նկարում եմ: 5,6,7 տարին մեկ նորից եմ մեկնում, գտնում եմ նրանց տարբեր երկրներում… Առանց քննադատելու մարդկանց, առանց հայհոյելու մարդկանց, առանց նրանց նկատմամբ վերամբարձ դիրք գրավելու… Շատ հասարակ մի պատմություն է մարդկանց ճակատագրի եւ կյանքի մասին: Ամեն մեկը թող ինքը եզրակացության անի եւ որոշում կայացնի` արդյոք հայրենիքից հեռու լա՞վ է, թե՞ լավ չէ, արդյոք ինչո՞ւ է մեր ազգը անվերջ փախչում եւ անվերջ վերադառնում»:

Your browser doesn’t support HTML5