Դամասկոսը սպառնում է «երկաթե բռունցքով» հակահարված տալ ահաբեկիչներին

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարությունը սպառնացել է «երկաթե բռունցքով» հակահարված տալ ուրբաթ օրը մայրաքաղաք Դամասկոսում իրականացված պայթյունի պատասխանատուներին։

Պաշտոնական տվյալներով, պայթյունի հետեւանքով 26 մարդ է զոհվել։ Պաշտոնական Դամասկոսը այս հարձակման համար մեղադրում է «ահաբեկիչներին», մինչդեռ Սիրիայի ընդդիմադիրները պնդում են, որ իշխանությունները իրենք են կազմակերպել պայթյունը՝ ընդդիմադիրներին «սեւացնելու» նպատակով։

Սիրիայում արդեն 10 ամիս շարունակվում են ընդդիմության կազմակերպած բողոքի ակցիաները՝ նախագահ Բաշար ալ-Ասադի հրաժարականի պահանջով։ Բողոքի ցույցերը անվտանգության ծառայությունների կողմից ճնշելու գործողությունների ընթացքում մի քանի հազար մարդ է զոհվել։