Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությունը այսօր ներկայացնելու է երկրի պաշտպանական ռազմավարության վերանայված նախագիծը:
Ծրագրի վերանայումը նախաձեռնել էր պաշտպանության նախկին նախարար Ռոբերթ Գեյթսը: Դրան նախորդել էր նախագահ Բարաք Օբամայի պահանջը` 400 միլիարդ դոլարով կրճատել ռազմական ծախսերը` առանց վնաս հասցնելու ամերիկյան ռազմավարական շահերին:
Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ, Պենտագոնի պատրաստած փաստաթղթում կա հանձնարարական` հրաժարվել ԱՄՆ-ի ռազմական դոկտրինայի նախորդ տարբերակի այն դրույթից, ըստ որի երկիրը պետք է պատրաստ լիներ միաժամանակ ընդգրկված լինել ու հաղթել երկու ռազմական հակամարտություններում:
Միեւնույն ժամանակ, ենթադրվում է ուժեղացնել Միացյալ Նահանգների ռազմական ներկայությունը Ասիայում: