Լոնդոնում 18-ամյա սեւամորթին սպանողները դատապարտվեցին

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում սեւամորթ դեռահասի սպանության մեջ մեղադրվող Գարի Դոբսոնը դատապարտվել է 15 տարի երկու ամսվա, իսկ Դեյվիդ Նորիսը՝ 14 տարի երեք ամսվա ազատազրկման։

18-ամյա Սթիվեն Լոուրենսը Լոնդոնի կանգառներից մեկում սպանվել է 1993 թվականին` ռասիստական ավազակախմբի կողմից: