Իրանի ներքին գործերի նախարարը կայցելի Հայաստան

Իրանի ներքին գործերի նախարար Մոսթաֆա Մոհամադ Նաջարը հունվարի կեսերին կայցելի Հայաստան, տեղեկացնում է իրանական ԻՍՆԱ լրատվական գործակալությունը։

Այցի ընթացքում քննարկվելու են անվտանգության, ինչպես նաեւ առեւտրատնտեսական եւ մշակութային ոլորտներում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր: