Տարեսկզբից մի շարք արեւմտյան թերթեր գրում են, որ ողջ աշխարհում տարեմուտի օրերին կտրուկ նվազել է sms հաղորդագրությունների թիվը: Փորձագետները պնդում են, թե պատճառը հիմնականում սոցիալական ցանցերն են` «Ֆեյսբուք»-ն ու «Թուիթեր»-ը, որոնք շնորհավորելու համար մարդկանից գումար չեն պահանջում:
«ԱրմենՏել» ընկերության բաժանորդները 2011 թվականին ուղարկել են 175 միլիոն հաղորդագրություն «Բիլայն»-ի ցանցում, ինչը երեք տոկոսով ավելի է 2010 թվականից:
«Հայաստանում կարող է նկատվել որոշ անկում, եւ դա կապված է նրա հետ, որ հայաստանյան հեռահաղորդակցության շուկայի առանձնահատկությունը այն է, որ հիմա մեկ րոպե զանգի գինը կամ ավելի քիչ է կամ հավասար է կարճ հաղորդագրության գնին», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց «ԱրմենՏել» ընկերության հասակայանության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ այդ պատճառով sms-ների գները նվազեցվեն, Բեղլոյանը պատասխանեց. - «Իհարկե, sms-ների գները նվազեցվում են, եւ արդեն այսօր բջջային օպերատորները առաջարկում են sms փաթեթներ, որոնք գնելով բաժանորդները կարող են ունենալ հնարավորություն հաղորդագրություն ուղարկել նույնիսկ մեկ դրամով: Բայց ինչպես ասացի, քանի որ գները համեմատելի են, նաեւ կա այդպիսի հանգամանք, որ բջջային ծրագրերը, որոնք թույլ են տալիս հաղորդակցվել բաժանորդներին առանց sms-ի օգտագործման, ուղղակի բջջային ինտերնետի միջոցով, այսինքն բազմաթիվ մեսինջերների միջոցով, որոնք լայն տարածում են ստանում նաեւ Հայաստանում, իրենք նաեւ մրցակցում են sms ծառայության հետ եւ զբաղեցնում են իրենց տեղը հաղորդակցության ծառայությունների շարքում»:
Կոնկրետ թվային տվյալներ «ԱրմենՏել»-ը խոստացավ տրամադրել տոներից հետո: Հայաստանում գործող մյուս երկու բջջային օպերատորները` «Վիվասել»-ն ու «Օրանժ»-ը, եւս խոստացան որոշակի տվյալներ տրամադրել հունվարի 9-ից:
Իսկ բաժանորդները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում ասում էին, որ հիմնականում հեռախոսով են շնորհավորում Ամանորը: Նրանց մի մասը գոհ էր տարեմուտին բջջային կապի աշխատանքից, մյուսները դժգոհություններ ունեին:
«Առաջին հերթին հեռախոսով ենք շնորհավորում, ավելի արագ է ստացվում, sms-ները, բնականաբար, ծնողներին, քեռի, մորքուրին, որ ուղարկում ես, իրենց համար դժվար է կարդալը: Այս անգամ շատ գոհ եմ եղել կապից, որովհետեւ վախ ունեի, որ կապը կարող է վատ աշխատել, ինչպես նախորդ տարիներին, բայց այս տարի բավականին լավ էր», - ասաց մի քաղաքացի:
«Ձեռքի հեռախոսները ոչինչ, բայց Մոսկվա չկարողացա միանալ «Վիվասել»-ով, բայց կարող է Մոսկվայի կապը լավ չէր, չգիտեմ», - ասաց մեկ այլ քաղաքացի:
Մի կին եւս բողոքեց, որ չի կարողացել Ռուսաստան զանգել:
«Շատ վատ էր կապը, չեմ կարողացել ոչ մեկին շնորհավորել հեռախոսով: «Օրանժ», «Բիլայն», երկուսն էլ ունեմ», - ասաց նա:
Անուշ Բեղլոյանի պարզաբանմամբ` լայնածավալ դժգոհություն Ամանորին բջջային կապի որակից այս տարի չի արձանագրվել:
«Սակայն պատճառը ակնհայտ է, կարող է լինել դժվարություններ, քանի որ այս տարի առաջին անգամ ռուսական եւ հայկական Ամանորը համընկան, եւ այստեղ նշանակություն ունեին ոչ միայն հայկական օպերատորների բջջային ցանցի հնարավորությունները, այլ նաեւ միջազգային կապուղիների ծանրաբեռնվածությունը, ինչպես նաեւ ռուսական կողմերում այսպես կոչված կոմուտատորների պատրաստությունը եւ այն ծավալները, որոնք հատկացվել են միջազգային կապի համար», - ասաց Բեղլոյանը:

Your browser doesn’t support HTML5