2008-ի մարտիմեկյան իրադարձություններում զոհվածների ծնողները Հատուկ քննչական ծառայությանը կոչ են անում իրենց որդիներին չներկայացնել որպես «պոտենցիալ հանցագործներ» եւ չթարմացնել իրենց վիշտը: Նրանք վրդովված են նախաքննության արդյունքների մասին քննչական մարմնի` երկու օր առաջ հրապարակած տեղեկատվական հաղորդումից եւ հայտարարում են, որ այդ հաղորդման մեջ զոհերին վերաբերող մի շարք պնդումներ «խեղաթյուրված են»:
«Իրենք ուզում են արդարանալ: Ամո'թ է ուղղակի, թողեն գոնե մենք մեր սեւով տապակվենք, եթե լավ բան չեն կարողանում անել մեզ, թող վատություն չանեն: Ամոթ է էլի, ստին էլ տեղ կա, աստիճան կա», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց մարտի 1-ին երեկոյան «Չերյոմուխա-7» տեսակի հատուկ միջոցից ստացած վնասվածքից մահացած Գոռ Քլոյանի մայրը` Ազատուհի Քլոյանը:
Գոռ Քլոյանի ծնողները` Ազատուհի Քլոյանն ու Սարգիս Քլոյանը վրդովված են փաստաթղթի հատկապես այն ձեւակերպումից, որ իրենց որդին ու զոհերից Զաքար Հովհաննիսյանը «զանգվածային անկարգությունների կատարմանը» ներգրավվել են մեկ այլ զոհվածի` հատուկ միջոցներից մահացած Արմեն Ֆարմանյանի կողմից:
Իսկ Ֆարմանյանը փաստաթղթում ներկայացված է որպես «Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի ներգրավմամբ եւ ֆինանսավորմամբ որոշակի վարձատրության դիմաց մարդկանց խմբեր հավաքագրած, զանգվածային անկարգությունների մասնակիցներին մետաղյա ձողեր ու վառելիքի շշեր բաժանած ու նրանց գործողությունները ղեկավարած անձ»: Այս բնութագիրն էլ Ֆարմանյանի ընտանիքին է վրդովեցրել: Եվ Քլոյանները, եւ Ֆարմանյանները պնդում են, որ Գոռը, Զաքարը եւ Արմենը իրար չեն ճանաչել, որեւէ կապ չեն ունեցել ոչ իրար հետ, ոչ` Հակոբ Հակոբյանի: Պարզապես չորսն էլ նույն` Մալաթիա- Սեբաստիա համայնքի բնակիչներ են եղել: Սարգիս Քլոյանը փաստեց, որ Գոռ Քլոյանի բջջային հեռախոսահամարի մուտքային եւ ելքային զանգերը վերծանված են եւ նրանց միջեւ երբեւէ որեւէ հեռախոսազրույց չի եղել:
«Ինչո՞ւ չի եղել, որովհետեւ իրենք իրար չեն ճանաչել, դե թող ապացուցեն, բերեն ինձ ցույց տան, ասեն, տես իրենք կապի մեջ են եղել, ես ներողություն խնդրեմ, մինչեւ անգամ Եվրադատարանից գործերը հետ կվերցնեմ: Եթե Հակոբ Հակոբյանը փող է բաժանել, Արմեն Ֆարմանյանն էլ մեր երեխաներին է տվել, ի գիտություն Հայաստանի Հանրապետության Հատուկ քննչական ծառայությանը, Գոռ Քլոյանը ոչ մի դրամի կարիք չի ունեցել, նա ունեցել է «Ջիպ» մակնիշի ավտոմեքենա, իրենցից վատ չենք ապրել, այնպես որ թող չկապեն, թե իմ տղան փողի համար գնացել, կռվել է», - ասաց Սարգիս Քլոյանը:
«Իմ տղան ընդհանրապես չի մասնակցել ցույցերին, եղել է իշխանամետ: Եթե ճիշտն են ուզում իմանալ, նա եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, մասնակցել է ընտրություններին` որպես դիտորդ, վկայականը մեզ մոտ է, ստելու ոչինչ չունենք, անհարմար զգացեք, մեր վիշտը մի թարմացրեք», - հավելեց Ազատուհի Քլոյանը:
Իսկ Զաքար Հովհաննիսյանը, ով եւս բնութագրվում է որպես Ֆարմանյանի կողմից «անկարգություններին ներգրավված անձ», «Մարտի մեկ» հասարակական կազմակերպության տվյալներով, եղել է իշխող Հանրապետական կուսակցության անդամ: Նա, համաձայն այդ տվյալների, ընդդիմության հանրահավաքներին երբեւէ չի մասնակցել, հակառակը` զբաղվել է իշխող կուսակցության քարոզչությամբ: Հովհաննիսյանը մարտի 1-ի կեսգիշերին հարեւանուհու` մարտիմեկյան իրադարձություններում զոհված Դավիթ Պետրոսյանի կնոջ խնդրանքով գնացել է Մաշտոցի պողոտա Դավիթին գտնելու եւ տուն բերելու նպատակով: Այնտեղ էլ հրազենային վնասվածք է ստացել:
Արմեն Ֆարմանյանի հայրը` Վաչագան Ֆարմանյանը եւս «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կտրականապես հերքեց, որ որդին Հակոբ Հակոբյանի հետ որեւէ առնչություն ունեցել է:
«Ոչ մի կապ Հակոբի հետ չի ունեցել, գրելով հո՞ չէ: Եթե նշում են, որ Արմենը այդ ընթացքում բենզինի շշեր է տարել, Հակոբ Հակոբյանը ֆինանսավորել է, բա ինչո՞ւ չեն կալանավորել, Արմենի տեղն էլ գիտեին, գիշերով գնային Արմենին տնից վերցնեին, տանեն, ինձ էլ կանչեին, ասեին, եղբա'յր, քո տղան նման անկարգություններ է անում: Խփելուց հետո ամեն ինչ էլ կբարդեն նրա վրա: Ծնողներին ուզում են հանել իրար դեմ, որ Գոռ Քլոյանի հերը գա ինձ ասի, գիտես ի՞նչ կա, քո տղան է մի տղային տարել», - ասաց Վաչագան Ֆարմանյանը:
Զոհերի հարազատները նաեւ պատահական չեն համարում փաստաթղթի այն ձեւակերպումը, որ իրենց որդիները «չեն աշխատել»: Զոհված քաղաքացիական ութ անձանցից հինգի մասին այդպես է գրված, իսկ մեկի` Հովհաննես Հովհաննիսյանի մասին գրված է, որ մշտական աշխատանք չի ունեցել: Հերքելով չաշխատելու մասին պնդումները` զոհերի ծնողները համոզված էին, որ այդպիսով քննչական մարմինը փորձել է հիմնավորել «շահադիտական նկատառումներով իրենց որդիների մասնակցությունը» ցույցերին: «Այսինքն սպանողներին հայտնաբերելու փոխարեն քննչական ծառայությունը փորձում է արդարացնել զոհերի սպանված լինելը», ասում էին զոհերի ծնողները` զարմանք արտահայտելով, թե այս պայմաններում ինչու են քննչական մարմինները ականատեսներին կոչ անում ներկայանալ ու վկայություն տալ:
«Ի՞նչ ասեն ձեզ, վախենում են, զենքն էլ է ձերը, օրենքն էլ ձերը, կուժն էլ ձերը, չագուչն էլ ձերը», - ասաց Ազատուհի Քլոյանը:
«Մարտի մեկ» հասարակական կազմակերպության համակարգող Առաքել Սեմիրջյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ զոհված քաղաքացիական անձանց վատ լույսի ներքո ներկայացնելու միտումը փաստաթղթում ակնհայտ է. այնտեղ, Սեմիրջյանի խոսքով, տեղ են գտել նույն բնորոշումները, որ շուրջ չորս տարի առաջ եղել են «Յոթի գործում»:
«Քաղբանտարկյալների մեղադրական ցուցմունքներից վերցված է, ծաղկաքաղ է արված: Նոր գրված մի տող չկա, ուղղակի վերջին հատվածում, որտեղ ասում է, որ ինչպես Սերժ Սարգսյանը հանձնարարեց… ուրիշ որեւէ փոխված տող չկա, չորս տարվա ընթացքում որեւէ աշխատանք չի տարվել, միայն քոփի-փեյսթ են արել տարբեր քաղբանտարկյալների քրեական գործերից վերցրել են, սարքել են, բայց այնքան տրամաբանական աբսուրդներ կան…», - ասաց Սեմիրջյանը:
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսից «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեցին, որ ՀԱԿ-ը փաստաթղթի վերաբերյալ իր դիրքորոշումը կհայտնի ամանորյա տոներից հետո, երբ փաստաթուղթը մանրամասն ուսումնասիրության կենթարկվի:

Your browser doesn’t support HTML5