Կառավարությունը այս տարվա վերջին նիստում հաստատեց 2012 թվականի կենսաթոշակների եւ նպաստների չափերը:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանի ներկայացմամբ` կենսաթոշակները հունվարի 1-ից բարձրանում են շուրջ 20 տոկոսով, մասնավորապես, հիմնական կենսաթոշակը կբարձրանա 2500 դրամով` ներկայիս 10 500-ի փոխարեն դառնալով 13 հազար դրամ: Այս փոփոխության արդյունքում մոտ 3000 դրամով կավելանան մի քանի խմբերի կենսաթոշակները:
«Աշխատանքային կենսաթոշակի միջին չափը 28 700 դրամի փոխարեն կկազմի շուրջ 31 300 դրամ, սոցիալական կենսաթոշակի միջին չափը 13 200 դրամի փոխարեն կկազմի 16 500 դրամ, շարքային կազմի զինծառայողներին տրվող հաշմանդամության կենսաթոշակի միջին չափը 17 800 դրամի փոխարեն կկազմի 20 900 դրամ», - կառավարության նիստում տեղեկացրեց նախարարը:
Հունվարի 1-ից 2500 դրամով կավելանա նաեւ հիմնական նպաստի չափը` 13 500-ից դառնալով 16 հազար դրամ:
«Դրա արդյունքում միջին ամսական չափը 26 850 դրամից կդառնա 29 350 դրամ», - ասաց Արթուր Գրիգորյանը:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի խոսքով` ընտանեկան նպաստ ստացող կենսաթոշակառուներ թոշակի բարձրացման պատճառով չեն զրկվի նպաստից:
«Համապատասխան եկամտի գործակիցը մեղմացվեց, եւ արդյունքում 2012 թվականին ավելի շատ մեծ քանակով աղքատ ընտանիքներ կարող են ընդգրկվել ընտանեկան նպաստ համակարգում, որովհետեւ այսուհետ եկամտի գործակիցը եթե կիրառվում էր որոշակի գումարի առումով, այն բարձրացվել է», - ասաց նախարար Գրիգորյանը:
Այժմ նպաստառուների թիվը մոտ 105 հազար է: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե այս ավելացումները որեւէ կերպ բարելավելո՞ւ են թոշակառուների եւ նպաստառուների սոցիալական դրությունը, Արթուր Գրիգորյանը պատասխանեց. - «Որեւէ կերպ իհարկե, բարելավելու են, եթե տարբերություն է տալիս կենսաթոշակի բարձրացումը, սակայն ես Ձեր հարցի ենթատեքստը շատ լավ հասկանում եմ, իհարկե, կենսաթոշակների չափը դեռեւս բավարար չեն, որպեսզի մենք հայտարարենք, որ կենսաթոշակառուին վճարում ենք իրեն բավարարող համապատասխան կենսաթոշակ»:
Կառավարության նիստի ժամանակ, երբ նախարարը ներկայացնում էր այս փոփոխություններ, կարճ արձագանքեց վարչապետ Տիգրան Սարգսյանը. - «Փաստորեն մենք բոլոր սոցիալական վճարումները ավելացրեցինք 2012 թվականի հունվարի 1-ից», - ասաց նա:
Փոփոխությունների հասցեատերերը, ովքեր հունվարի 1-ից պետք է իրենց բյուջեի վրա զգան այս ավելացումները, ոգեւորված չեն: Կենսաթոշակառուները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում դժգոհում էին:
«Մի կիլո մսի փող. նույնիսկ մի կիլո մսի փող էլ չի հանում: Հիմա ստանում եմ 42 հազար դրամ, բավականացնում է միայն վարձերին», - ասաց մի կին:
«Դա շատ փոքր բան է, հեռու չգնանք, շաքարի գները երկու անգամ աճել է, թոշակը տաս տոկոսով է ավելացել: Ես ճիշտն ասած, դրա հույսին չեմ, տղաներս Ամերիկայից փող են ուղարկում: Մանկավարժական ինստիտուտի պրոֆեսոր եմ, երկու տարի է թոշակի եմ անցել, 38 հազար է, հունվարի 1-ից պիտի դառնա 42 հազար: Ոչ մի բանի էլ չի հերիքում, ես առողջ մարդ եմ, սպորտսմեն եմ, երեք հատ հաց եմ ուտում, մենակ հացին չի բավականացնում», - ասաց թոշակառու մի տղամարդ:
«Թոշակառուն առնվազն 50 հազար դրամ պետք է ստանա, որ կարողանա իր գոյությունը պահի, չեմ ասում լավ ապրի», - ասաց մեկ այլ կին:
Հարցին, թե գալիք տարվա ընթացքում հնարավո՞ր է, որ կենսաթոշակներն ու նպաստների կրկին բարձրանան, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը պատասխանեց. - «Ամեն տարի նախատեսված է, դա շարունակական գործընթաց է: Յուրաքանչյուր տարի նայում ենք բյուջեի հնարավորություններին եւ հնարավորության սահմաններում բարձրացնում»:

Your browser doesn’t support HTML5