Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հայ զինվոր է վիրավորվել

Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Մարտակերտի) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում ադրբեջանական կողմից արձակված գնդակից հրազենային վիրավորում է ստացել Պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող, 1992 թվականին ծնված Գեւորգ Եղիազարյանը:

Ինչպես հաղորդում է ՊԲ լրատվության եւ քարոզչության բաժինը, դեպքից անմիջապես հետո վիրավորին տեղափոխել են զինվորական հոսպիտալ: Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտելու համար տարվում է քննություն: