Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը Երեւանում կայացած ասուլիսում հայտարարեց, որ եկել է մայրաքաղաք` նախագահին դիմելու համար, որպեսզի վերջինիս միջնորդությամբ չեղյալ հայտարարվի կառավարության որոշումը, որով Սյունիքի մարզի մի քանի համայնքներին, այդ թվում Քաջարան գյուղին պատկանող մի շարք տարածքներ բացառիկ գերակա շահ են ճանաչվել եւ փոխվել է դրանց նպատակային նշանակությունը:
«Այսօր իմ ժողովուրդը ոչ մի տեղ չունի գնալու, հողը ոչ մեկին տվող չենք, մեզ ոչ մի բան էլ պետք չէ, իմ հայրենիքը էնտեղ է, մենք էնտեղ ծնվել ենք, էնտեղ էլ ապրելու ենք, էնտեղ էլ հողին ենք հանձնվելու: Մեզ փոխհատուցում պետք չէ, մեզ սկի հետաքրքիր էլ չէ: Հիմա ես խնդրում եմ մեր նախագահին, որ էս չարաբաստիկ որոշումը անվավեր ճանաչվի», - չորեքշաբթի լրագրողների հետ հանդիպմանը ասաց Աթայանը:
Գյուղապետը մտադիր է մասնակցել նաեւ հինգշաբթի օրը կառավարության շենքի առջեւ անցկացվելիք բողոքի ցույցին: Ռաֆիկ Աթայանը վերահաստատեց, որ հրաժարվել է Հանրապետական կուսակցությանը անդամակցելուց, ասաց` իրենց գործն է կընդունեն դիմումը, թե` ոչ: Ուժի մեջ է նաեւ գյուղապետի պաշտոնից հրաժարվելու դիմումը, որը դեռ չի ընդունվել:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե իրենց գյուղ Սյունիքի մարզպետի այցից հետո հույսեր կապո՞ւմ է, որ Սուրիկ Խաչատրյանը կաջակցի իրենց, գյուղապետը ասաց. - «Եթե մեր կողքին է, ես էլ ասել եմ` որոշումը պետք է անվավեր ճանաչվի: Մեր գյուղը մենք ենք պահում, հույսներս ոչ մեկի վրա չենք դնում: Ամեն մարդ թող իր տեղը պատասխան տա, բայց ես իմ գյուղացիների անունից` որպես գյուղացի, իմ կողմից ասում եմ` մեն հող տվող չենք: Մենք Նախիջեւանի սահմանը բացող չենք: Էդ ո՞ր դավաճանը կթողնի հայրենիքը, ո՞ւր գնանք, իմ հայրենիքը այնտեղ է, բոլոր քաջարանցիները մնալու են, ոչ մեկից ոչ մի բան մենք չենք խնդրում, մենք մեր եղածով ապրում ենք», - ասաց զայրացած գյուղապետը:
Ռաֆիկ Աթայանի խոսքով` սահմանից մոտ 3 կիլոմետր հեռավորությամբ գտնվող գյուղում 131 ընտանիք է ապրում, որոնցից ոչ մեկը փոխհատուցման մասին անգամ լսել չի ուզում: Այսօր Քաջարանի գյուղապետին աջակցելու էին եկել բնապահպանները, ինչպես նաեւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները: Խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը ասաց, թե իրենք դիմել են Ազգային ժողովի հինգ մշտական հանձնաժողովներին` տոներից հետո հանքարդյունաբերության թեմայով խորհրդարանական լսումներ հրավիրելու առաջարկով:
«Ես չգիտեմ, քսան տարվա ընթացքում Հայաստանում գյուղեր հիմնվել են, թե` ոչ: Այնպիսի մի հեգնանք կա, որ դե, ինչ է եղել, էդքանով իրենց փողը վերցնեն, գնան: Եթե անգամ 20 ընտանիք է, բայց սահման է պահում այդ գյուղը, ո՞ր մեկի կոտրած ձեռքով պիտի այդ գյուղի դատարկման, արի ու մի ասա` դեպորտացիայի գործընթացը իրականացնեն: Ուղղակի հարց դնել` փոխհատուցում տանք, գնացեք, կամ ասեն` ձեր մեռելների տեղափոխման համար ինչքան է պետք եւ նման անբարո զրույցներ բացել, սա ուղղակի պատիվ չի բերում որեւէ մեկին», - ասաց Սաֆարյանը:
Որոշումը պետք է նետվի աղբարկղը, շարունակեց պատգամավորը` ընդգծելով, թե հանրային շահի անվան տակ հանրությունից խլուն են նրա սեփականությունը:
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը երեկ վստահեցրեց, որ այս խնդրի շուրջ քննարկումները շարունակվում են, եւ վերջնական որոշումը ընդունելի է լինելու բոլոր կողմերի համար։ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հակադարձում է. - «Որոշումը արդեն ուժի մեջ է, եւ դրա արդյունքում է, որ պարտադրում են գյուղապետերին կնքել օտարման պայմանագրեր: Նրանք էլ ընդդիմանում են: Այս պահի դրությամբ այս մարդիկ իրենց վճռական «ոչ»-ը ասել են եւ չեն ստորագրում պայմանագրերը: Միակ ճանապարհը այսօր մեր կառավարության կողմից այդ որոշումը անվավեր ճանաչելն է»:
Բնապահպան Մարիամ Սուխուդյանն էլ ասում է, թե տպավորություն է ստեղծվել, որ ակտիվիստները խոչընդոտ են դարձել մարդկանց հարստանալու համար:
«Նախկինում եթե ծովից ծով Հայաստան էինք, այսօր` պոչամբարից պոչամբար Հանքաստան: Սա է իրական պատկերը. մենք չենք ուզում լինել հանքահումքային կցորդ, չենք ուզում զարգացած երկրների տնտեսությունը եւ երեխաների բարեկեցությունը զարգանա մեր երեխաների դժբախտության ու ցավի հաշվին, ու այլեւս այսպես հնարավոր չէ շարունակել», - ասաց Սուխուդյանը:

Your browser doesn’t support HTML5