Արսենն արդեն երկու ամիս է իր կամքին հակառակ լքել է մանկատունը եւ հիմա բնակվում է վարձով` մեկսենյականոց բնակարանում: Արսենը ցերեկները սովորում է ճարտարագիտական համալսարանի 4-րդ կուրսում, գիշերներն էլ աշխատում է հացի փռում` տան վարձն ու կենսական խնդիրները հոգալու համար:
Արսենը նշում է, որ մանկատան տնօրինությունը հայտնել է իրեն, որ 18 տարին արդեն վաղուց լրացել է, եւ մանկատունը լքելու, սեփական ուժերով սեփական գլուխը պահելու ժամանակն է եկել: Նույն ճակատագրին արժանացան նրա 14 ընկերները: Միակ առաջարկը, որ եղել է` տղաներին վարձով բնակվելու միտքը հուշելն էր, բայց թե ով պետք է վճարեր վարձն ու ինչ միջոցներով տղաները պետք է գոնե ոտքի կանգնեին` դա արդեն կարեւոր չէ: Արսենի ընկերներից Սարգիսն էլ բնակություն հաստատեց ընկերոջ տանն ու աշխատում է ավտոսպասարկման կետրոնում:
ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը մտահոգված է, նշում է, որ պետական մակարդակով գրվում եւ մշակվում են ծրագրեր, որոնք միայն թուղթ մրոտելու համար են:
«Մանկատան շրջանավարտներին բնակարաններ, գրվում է ծրագիր: Մանկատան երեխաներին աջակցություն, խորհրդատվություն, կես ճանապարհային խորհրդատվություն, էդպես էլ լավ չեմ հասկանում էդ կես ճանապարհային խորհրդատվությունը ինչ է: Երբ էդ ծրագրերի մեջ խորանում ես, արդյունավետություն չես զգում, համենայն դեպս մանկատան երեխաներն այդ աջակցությունը չեն զգում»:
«Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը նշում է, որ երկու ամիս առաջ Զատիկ մանկատնից 15-18 տարեկան եւ ավելի բարձր տարիքի շրջանավարտների հանել են դուրս: Աղջիկները մնացել են, իսկ տղաներին թողել են բախտի քմահաճույքին: Դեռ 2001 թվականին պետությունը նախագիծ մշակեց եւ 2002-ին հաստատեց ու 2003-ին սկսեց մանկատան երեխաների համար բնակարաններ կառուցվել: Ծրագիրը լավն էր ու գովելի, եթե դա իրագործվեր: Մի քանի տարում կառուցվեց մոտ 156 բնակարան, սակայն իրագործման ընթացքում մեծ չափերի գումար յուրացվեց, քրեական գործ հարուցվեց, բայց պատժվողներ չեղան, քանի որ պաշտոնյաներ էին:
Մանկատան շրջանավարտները խնդիրը լուծելու համար երեկ նամակով դիմել են նախագահին: Նամակում, մասնավորապես, ասված է. - «Կյանքի, թե ճակատագրի անարդար հեգնանքով մենք բոլորս հայտնվեցինք մանկատանը: Սկզբում համակերպվելով մեր կարգավիճակին՝ պայքարում էինք հասարակության կողմից խղճահարության դեմ, իսկ հիմա՝ անարդարության:
Դառնալով չափահաս՝ մենք հայտնվեցինք անելանելի դրության մեջ. չունենք ամենատարրական պայմաններ գոյատևելու համար (կացարան, աշխատանք և այլն): Հարգելի պրն նախագահ, խնդրում ենք Ձեր անմիջական միջնորդությամբ օգնել մեզ հաղթահարելու այս խնդիրները, արդար լուծում տալ մեր խնդիրներին: Թող մեզ էլ հնարավորություն տրվի Հայաստանի Հանրապետության մյուս երիտասարդների հետ հավասար ապրել, ստեղծագործել եւ կառուցել մեր Հայրենիքը: Կանխավ Ձեզ ենք հայտնում մեր երախտագիտությունը»:
Էդիկ Բաղդասարյանը նշում է, որ այս խնդիրը կլուծվեր, եթե դրանով մտահոգվեին նաեւ գործարարները:
Անահիտ Բախշյանը վստահ է` խնդիրը կլուծվեր, եթե լիներ պետական քաղաքականություն:
«Մաքսլիբերթին» փորձեց խնդրի լուծման հետ կապված որուէ պարզաբանում ստանալ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից: Պարզվեց` տարին արդեն ամփոփել են, զբաղված են միջոցառումներով, մասնագետի պատասխան լսել այս տարի մեզ արդեն չի հաջողվի, սակայն հասարակայնության հետ կապերի պատասխանատու Հասմիկ Խաչատրյանը նշեց, որ ծրագիրը 2011-ին դադարեցված էր, 2012-ին էլ նախատեսված չէ, իսկ հետագայի համար Խաչատրյանը ոչինչ ասել չկարողացավ, նշեց, որ դա կառավարության որոշելիքն է:

Your browser doesn’t support HTML5