Փոխվել է առողջապահության նախարարի տեղակալը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Ալեքսանդր Ղուկասյանն ազատվել է Հայաստանի առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից։

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` վարչապետի մեկ այլ որոշմամբ Վահան Պողոսյանը նշանակվել է առողջապահության փոխնախարար։