«Չորրորդ ինքնիշխանության» մեկնաբանը գրում է. - «Հայաստանում, ինչպես հայտնի է, գոյություն ունի վաղուց կայացած քաղաքական համակարգ, տնտեսական (հաճախ այն անվանում են նաեւ օլիգարխիկ-կլանային) համակարգ եւ այլն, եւ ամեն անգամ ընտրություններից առաջ այդ վաղուց կայացած համակարգերը խիստ քննադատության են ենթարկվում։ Ընդ որում` քննադատում են բոլորը. ե՛ւ իշխանություններն են իբր փորձում պայքարել օլիգոպոլիաների դեմ, ե՛ւ ընդդիմությունը, ե՛ւ իշխանություններն են խոսում քաղաքական համակարգը փոխելու անհրաժեշտության մասին, ե՛ւ ընդդիմությունը։ Արդյունքում` ամեն անգամ նույն շիլաշփոթն է ստացվում, իշխանություններն օգտվում են դրանից, եւ մեծ հաշվով` ոչինչ էլ չի փոխվում»:
Ամփոփելով արտաքին քաղաքական տարին` «Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Անցնող տարվա ընթացքում շարունակված բանակցային գործընթացի որոշակի հանգրվանում, ավելի կոնկրետ՝ ամռան ամիսներին, երբ փաստորեն երեք տերությունների «կոլեկտիվ մանդատով» օժտած Ռուսաստանը, ի դեմս նախագահ Դ.Մեդվեդեւի, անկեղծորեն փորձ արեց մոտեցնել Մադրիդյան սկզբունքների շուրջ կողմերի միջեւ առկա տարաձայնությունները կարգավորման փոխզիջումային հենքն առարկայացնելու համար, բանակցային կողմերից մեկի՝ Ադրբեջանի նախագահի «կազանյան 10 վերապահումները» ի չիք դարձրին այդ ամենը։ Դրանից հետո ո՛չ մի միջնորդ չէր կարող շարունակել իր առաքելությունը, ուստի թվում էր, թե բանակցային գործընթացը տապալվեց, եւ Ադրբեջանին մնաց միայն հարցի ռազմական լուծման ուղին։ Սակայն ակնհայտ դարձավ, որ դրան էլ դեմ են բոլոր միջնորդները, իսկ ահա Ռուսաստանից ստացված «հստակ ազդանշանները» Բաքվի միապետի մեջ կասկած չթողեցին ռազմական գործողությունների վերսկսման պարագայում իրեն սպասող տխուր ճակատագրի շուրջ»։
«Առավոտ»-ը զրուցել է նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Կարծում եք` շամս կա՞, որ մի օր Հայաստանն էլ կդառնա եվրոպական արժեքներն անվերապահ կրող երկրներից մեկը»: Հարությունյանը պատասխանում է. - «Ես համոզված եմ` այո: Վաղ թե ուշ` այդպես լինելու է: Պարզապես խնդիրն այն է, թե դա երբ կլինի, թեեւ աշխարհաքաղաքական վիճակն էլ թույլ չի տալիս, որ այդ ժամանակահատվածը շատ երկար տեւի: Մենք բաց համակարգ, դիսկուրսիոն հասարակություն ստեղծելուն այլընտրանք ուղղակի չունենք: Այդպիսի համակարգի ստեղծման մեխանիզմը բաց հասարակությունն է, իշխանության թեւերի տարանջատումը, տեղական ինքնակառավարման մարմինների կայացումը, պառլամենտարիզմը: Այդ բոլոր ինստիտուտները մարդկային մտքի քաղաքական, իրավական օրինաչափությունների այն բացահայտումներն են, որոնց միջոցով ապահովվում է բաց համակարգի գոյությունն ու պետության զարգացումը: Ուրիշ այլընտրանք մենք չունենք: Ես ուզում եմ լավատես լինել, որովհետեւ դրական միտումներ Հայաստանում տեսնում եմ»:
Lragir.am-ը Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանին հարցնում է. - «Հասարակության խնդի՞րն է լիդերներ փնտրելը, եւ արդյոք լիդերների սակավությունը հասարակական տկարությա՞մբ եք պայմանավորում»: Պատասխան. - «Տկարություն չէի ասի, բայց, ցավոք, Հայաստանում հասարակությունը քաղաքական առումով այդքան կրթված չէ, որ մշակի եւ տիրապետի մեխանիզմներին` ինչպես կարելի է լիդերներին թելադրել իր կամքը, իր շահերը, իր ցանկությունները: Բայց պետք է օբյեկտիվ լինենք եւ հասկանանք` ինչպիսի հասարակությունում ենք ապրում, ինչպիսի քաղաքական ժառանգություն ենք ստացել: Ամեն ինչ արվում է բուն քաղաքական դաշտի ներսում եւ առաջին հերթին հենց իշխանությունների կողմից, որպեսզի որեւէ այլընտրանքային ուժ, որը կցանկանար հենվել հասարակության վրա եւ փորձեր իրականացնել հասարակական շահեր, հնարավորությունը չունենա դրսեւորվելու: Այդպիսի քաղաքական ուժի ձեւավորման համար անհրաժեշտ է ազատ մրցակցային դաշտ, անհրաժեշտ է ելք զանգվածային լրատվամիջոցներ, հատկապես` հեռուստատեսություն, անհրաժեշտ է ոչ թե մեծ սկանդալների եւ միջազգային կառույցների ճնշումից հետո հանրահավաքների ազատություն արտոնել, այլ մշտապես ունենալ այդ հավաքների ազատությունը: Այսինքն, հնարավորություն ընդդիմության համար՝ լիովին դրսեւորվել եւ իրեն առաջարկել հասարակությանը՝ որպես վերջինիս ցանկությունների իրականացնող (այդպիսի իրավիճակներ մեզ մոտ լինում են սահմանափակ ամիսների ընթացքում): Ցավոք, Հայաստանի դեպքում իրական նորմալ վիճակ է, երբ քաղաքական ուժերն այդպիսի հնարավորություններ չեն ունենում»:
«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Անցյալ շաբաթ պաշտոնապես հաստատվեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը 56.3 միլիոն դոլարով գնել է Լատվիայի մայրաքաղաքի «Ռիգա» հյուրանոցը: Մինչ այդ մամուլը գրել էր, որ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը 200 միլիոն եվրոյով ձեռք է բերել Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում գտնվող շոկոլադի գործարանը… Օրերս էլ «Փարիզյան սուրճի» սեփականատեր Վալերի-Աշխեն Գործունյանը հայտարարեց, որ դեկտեմբերի 29-ին մեկընդմիշտ լքում է Հայաստանը. նա արդեն վաճառել է «Փարիզյան սուրճը», իսկ Աբովյան փողոցի վրա գտնվող համանուն սրճարանը վաճառքի ընթացքում է… Մի խոսքով, կապիտալը Հայաստանից բավականին մեծ տեմպերով է արտահոսում»:

Your browser doesn’t support HTML5