Մեծահասակներն էլ միմյանց ամանորյա խաղալիքներ են նվիրում

Ամանորյա տոնին մեկ շաբաթից քիչ ժամանակ է մնացել, եւ խանութներում տիրում է առավել ուրախ եւ աշխույժ մթնոլորտ:
Գնումներ են կատարում բոլորը` մեծահասակներ, երիտասարդներ, երեխաներ, ծնողներ ու դպրոցականներ:

Ամանորյա խաղալիքների խանութներից մեկի աշխատող Մարիայի խոսքերով `չնայած ֆինանսական խնդիրներին, հատկապես այս տարի ծնողները գումար չեն խնայում ` իրենց երեխաների մանկությունն անմոռանալի դարձնելու նպատակով. - «Հաճույքով այդ գնումները կատարում են: Հիմնականում ծնողները երեխաների նամակներով են գալիս գնումների: Ասում են` պետությունում կրիզիս ա, բայց ծնողները չեն խնայում երեխաների համար, որ խնդիրները չանդրադառնան երեխայի մանկության վրա»:

«Մաքսլիբերթի»-ի հարցերին պատասխանեց նաեւ այդ պահին խանութում գնումներ կատարող Աննան, ով նախընտրում է տեղական արտադրության խաղալիքներ. - «Ավելի լավ կլինի, որ հայկական գնեն, որովհետեւ որակով են»:

Մարիան հավատացնում է, որ գնորդների մեջ կարելի է գտնել նաեւ տարեց զույգերի, որոնք, հետ չմնալով երեխաներից, միմյանց խաղալիքներ են նվիրում: Մարիայի խոսքերով` հենց դա է իրենց` խանութի աշխատակիցներին ջերմ տրամադրություն փոխանցում:

Մեր քաղաքի մեծամասնությունը, պարզվում է, արդեն գնել է ամանորյա նվերներ սիրելիների ու հարազատների համար: Հարցման ընթացքում պարզվեց, որ հիմնականում նախընտրում են գնել օծանելիք, սպասք, իսկ խենթության նպատակով, իհարկե, պայթուցիկ նյութեր ու փուչիկներ:

Your browser doesn’t support HTML5

խաղալիք