ԱՄՆ-ը ողջունում Իրաքի եւ ՄԱԿ-ի միջեւ համաձայնությունը

Միացյալ Նահանգները ողջունել է Իրաքի եւ ՄԱԿ-ի միջեւ ձեռք բերված համաձայնությունը, ըստ որի` 1980-ականներից Իրաքում գտնվող շուրջ 3 հազար 400 իրանցի փախստականներ կտեղափոխվեն ամերիկյան բանակի նախկին ճամբարի տարածք, որը Բաղդադի օդանավակայանի հարեւանությամբ է գտնվում: