Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում մեկնարկել են ընտրությունների արդյունքների դեմ բողոքի հանրահավաքները

Հազարավոր մարդիկ այսօր հավաքվել են Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում` Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ցույցեր անցկացնելու նպատակով:

Ընդդիմադիր «Սոլիդարնոստ» շարժման ներկայացուցիչ Ալեկսանդր Ռիկինը հայտարարել է, որ Մոսկվայում անցկացվող հանրահավաքին շուրջ 40 հազար մարդ է մասնակցում: