Դեկտեմբերի 23-ին Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը եւ հանձնաժողովի անդամները այցելեցին հանրապետական զորահավաքակայան, հանդիպեցին սպայական կազմի եւ բժշկական հանձնաժողովի անդամների հետ, ծանոթացան զորակոչի ընթացքին, զորակոչիկների բժշկական քննության արդյունքներին:
Այցի ընթացքում Հրայր Կարապետյանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, անդրադարձավ բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորների հարազատների դժգոհություններին, վստահություն հայտնեց, որ արդեն հաջորդ տարի նման դեպքերի վիճակագրությունը կփոխվի դեպի դրականը:
Կարապետյանը վկայակոչեց այս տարի ընդունված` զինված ուժերի ներքին կարգապահական կանոնագիրքը, որը, ըստ դաշնակցական պատգամավորի, իսկապես կարող է կարգավորել զինվորների եւ հրամանատարության միջեւ հարաբերությունները:
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահը նաեւ անդրադարձավ անցնող տարվա ընթացքում բանակում ոչ մարտական պայմաններում տեղի ունեցած մահացու ելքով միջադեպերին` նշելով, որ պետք չէ սխալ տպավորություն ստանալ, թե նման դեպքերի թիվն աճել է:
«Ուղղակի հրապարակայնությունն է շատացել», - պարզաբանեց Հրայր Կարապետյանը ու հավելեց. - «Սակայն յուրաքանչյուր դեպք պետք է նաեւ քննության արժանանա, եւ նրանք, ովքեր մեղավոր են, պատժվեն, որը այսօր տեղի է ունենում: Եվ ես վստահ եմ, որ հաջորդ տարի վիճակագրությունը շատ ավելի նպաստավոր կլինի մեզ համար, քան այս տարի»:
Նա նաեւ ասաց, որ այս խնդիրը մշտապես իր ղեկավարած հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է եւ շուտով մահացած զինվորների հարազատներին են ներկայացվելու հանձնաժողովի իրականացրած ուսումնասիրությունների արդյունքները: Հրայր Կարապետյանը չհամաձայնեց զոհված զինծառայողների ծնողների` բազմիցս հնչեցրած մտահոգության հետ, թե իրենց բողոքներն անտեսվում են եւ փորձ է արվում կոծկել գործերը:
«Ոչ, ես համաձայն չեմ, բայց համաձայն եմ, որ մի շարք դրվագներում եղել են անբարեխիղճ մոտեցումներ, նախաքննության ընթացքը լիակատար չի վարվել, եւ ինչու չէ` այստեղ կան խախտումներ նաեւ բուն քննչական վարույթներում: Այնպես որ, կարծում եմ, անպայման այս ամենը կշտկվի», - ասաց Հրայր Կարապետյանը:
Ազգային ժողովի Հանրապետական պատգմավոր Առաքել Մովսիսյանը, ով այս հանձնաժողովի անդամ է, եւս հավաքակայանում էր: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա վստահեցրեց, որ այսօր անհնարինն է արվում` նման միջադեպերը կանխելու համար:
«Տնից էլ որ զինվորը դուրս է գալիս, կան, որ չի դաստիարակվում: Բանակում հնարավորության սահմաններում դաստիարակում են, բայց նաեւ հրամանատարը չի կարող 100-200 հոգու հետեւից վազի եւ տեսնի ինչ է կատարվում», - ասաց Առաքել Մովսիսյանը: - «Լինում են դեպքեր, բայց այսօր ամենաանհնարինը արվում է, որ դրանց դեմ պայքարվի»:
Զորահավաքային վարչության պետ Առաքել Մարտիկյանը վստահեցրեց, որ չնայած կանխատեսումներին զորակոչիկների թվի պակաս չի զգացվել: Ինչ վերաբերում է կոռուպցիոն ռիսկերին` զանգեր, միջնորդություններ, ասաց դա գրեթե անհնար է դարձել:
Այցի ընթացքում Հրայր Կարապետյանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, անդրադարձավ բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորների հարազատների դժգոհություններին, վստահություն հայտնեց, որ արդեն հաջորդ տարի նման դեպքերի վիճակագրությունը կփոխվի դեպի դրականը:
Կարապետյանը վկայակոչեց այս տարի ընդունված` զինված ուժերի ներքին կարգապահական կանոնագիրքը, որը, ըստ դաշնակցական պատգամավորի, իսկապես կարող է կարգավորել զինվորների եւ հրամանատարության միջեւ հարաբերությունները:
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահը նաեւ անդրադարձավ անցնող տարվա ընթացքում բանակում ոչ մարտական պայմաններում տեղի ունեցած մահացու ելքով միջադեպերին` նշելով, որ պետք չէ սխալ տպավորություն ստանալ, թե նման դեպքերի թիվն աճել է:
«Ուղղակի հրապարակայնությունն է շատացել», - պարզաբանեց Հրայր Կարապետյանը ու հավելեց. - «Սակայն յուրաքանչյուր դեպք պետք է նաեւ քննության արժանանա, եւ նրանք, ովքեր մեղավոր են, պատժվեն, որը այսօր տեղի է ունենում: Եվ ես վստահ եմ, որ հաջորդ տարի վիճակագրությունը շատ ավելի նպաստավոր կլինի մեզ համար, քան այս տարի»:
Նա նաեւ ասաց, որ այս խնդիրը մշտապես իր ղեկավարած հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է եւ շուտով մահացած զինվորների հարազատներին են ներկայացվելու հանձնաժողովի իրականացրած ուսումնասիրությունների արդյունքները: Հրայր Կարապետյանը չհամաձայնեց զոհված զինծառայողների ծնողների` բազմիցս հնչեցրած մտահոգության հետ, թե իրենց բողոքներն անտեսվում են եւ փորձ է արվում կոծկել գործերը:
«Ոչ, ես համաձայն չեմ, բայց համաձայն եմ, որ մի շարք դրվագներում եղել են անբարեխիղճ մոտեցումներ, նախաքննության ընթացքը լիակատար չի վարվել, եւ ինչու չէ` այստեղ կան խախտումներ նաեւ բուն քննչական վարույթներում: Այնպես որ, կարծում եմ, անպայման այս ամենը կշտկվի», - ասաց Հրայր Կարապետյանը:
«Տնից էլ որ զինվորը դուրս է գալիս, կան, որ չի դաստիարակվում: Բանակում հնարավորության սահմաններում դաստիարակում են, բայց նաեւ հրամանատարը չի կարող 100-200 հոգու հետեւից վազի եւ տեսնի ինչ է կատարվում», - ասաց Առաքել Մովսիսյանը: - «Լինում են դեպքեր, բայց այսօր ամենաանհնարինը արվում է, որ դրանց դեմ պայքարվի»:
Զորահավաքային վարչության պետ Առաքել Մարտիկյանը վստահեցրեց, որ չնայած կանխատեսումներին զորակոչիկների թվի պակաս չի զգացվել: Ինչ վերաբերում է կոռուպցիոն ռիսկերին` զանգեր, միջնորդություններ, ասաց դա գրեթե անհնար է դարձել:
Your browser doesn’t support HTML5