«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Երբ ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները, բոլորիս մտավախությունն այն էր, որ խորամանկ թուրքերը հիմա ամենուր հայտարարելու են, թե իրենք հայերի հետ լեզու են գտնում, եւ այն երկրների խորհրդարանները, որոնք ընդունելու են Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ, իբր խանգարելու են այդ մերձեցման գործընթացին: Երեկ Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքը հերքեց այդ տրամաբանությունը… Անդրադառնանք ոչ այնքան թուրքական շանտաժին Ֆրանսիայի նկատմամբ, որքան Թուրքիայի փաստարկներին: Դրանք հիմնականում երկուսն են: Փաստարկ թիվ մեկ՝ պատմությունը թողնենք պատմաբաններին: Համոզիչ է հնչում միայն առաջին հայացքից: Եթե խոսքը Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների մասին է, ապա խնդիրները, որոնք գոյություն ունեն, նախեւառաջ քաղաքական են, եւ դրանք պետք չէ թողնել պատմաբանների հայեցողությանը՝ այդ խնդիրներով պետք է զբաղվեն պետական, քաղաքական գործիչները: Փաստարկ թիվ երկու՝ Ցեղասպանության ժխտումը քրեականացնելը սպառնում է խոսքի ազատությանը: Իհարկե, փոքր-ինչ զավեշտական է, որ Թուրքիան Ֆրանսիային խոսքի ազատության դասեր է տալիս՝ այն դեպքում, երբ հենց մեր հարեւան երկրի քրեական օրենսգրքում պահպանվել է «թուրքական ինքնությունը վիրավորելու» հոդվածը»:
«Ժամանակ»-ի խմբագրականում կարդում ենք. - «Սերժ Սարգսյանը երեկ դժգոհել է դատաիրավական բարեփոխումների ընթացքից։ Սերժ Սարգսյանի դժգոհությունն իրականում անհասցե է, նա բողոքում է համակարգից, սակայն իրականում այդ բողոքի, այսպես ասած, դե յուրե հասցեատերերին նա դե ֆակտո աջակցում եւ խրախուսում է ամեն կերպ, տարբեր առիթներով։ Ո՞վ է այսքան ժամանակ վայելել Սարգսյանի անբարյացակամությունը` Գորիկ Հակոբյա՞նը, Աղվան Հովսեփյա՞նը, Հրայր Թովմասյա՞նը, թե՞ մեկ ուրիշը։ Ակնհայտ է, որ իսկապես խառնաշփոթ է` Սերժ Սարգսյանը ոչ մեկից անձնապես դժգոհ չէ, բայց դժգոհ է բոլորի աշխատանքների արդյունքից։ Այդպես չի լինում, կամ ավելի ճիշտ, Հայաստանում, իհարկե, այդպես է լինում, սակայն հենց այդպես է, որ ոչ մի բարեփոխում էլ չի լինում»։
Թեման շարունակում է «Երկիր»-ը. - «Հանրապետության նախագահը խորհրդակցություն է հրավիրում ու ի լուր բոլորի հայտարարում, որ, չնայած անձամբ իր վերահսկողության տակ է առել դատաիրավական համակարգի բարեփոխման գործընթացը, տրվել են հստակ հանձնարարականներ, ներկայացվել առաջարկություններ, սակայն որեւէ արդյունք չի արձանագրվել: Այլ կերպ ասած` իրավասու պաշտոնատար անձինք մի ամբողջ տարի տապալել են գոծընթացը եւ, չնայած դրան, շարունակում են պաշտոնավարել: Հարց է առաջանում` արդյո՞ք այս պաշտոնյաներն են պատասխանատու անգործության ու տեղում դոփելու համար, թե՞ նախագահը, որը հանդուրժում է ստեղծված իրավիճակը: Ցանկացած նորմալ երկրում նման հայտարարությունից հետո կամ առաջ պաշտոնանկությունների շքերթ պետք է սկսվեր: Մեզանում, սակայն, տվյալ ոլորտի ամենակարկառուն ներկայացուցիչներից ու պատասխանատուներից մեկը, օրինակ, գլխավոր դատախազը, համարձակ հայտարարում է, թե նույն կերպ շարունակելու է աշխատել հանուն այս երկրի»:
«Իրատես de facto»-ն զրուցել է Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ: Լրագրողը հարցնում է. - «Ձեր կարծիքով` քաղաքական պայքարի կենտրոնը հիմա իշխանություն-ընդդիմություն հարթության մե՞ջ է, թե՞ իշխանության ներսում»: Պատասխան. - «Կոալիցիայում անհաղթահարելի հակասություններ չկան, կոալիցիան այսօր իրականացնում է նախագահի նախընտրական ծրագիրը: 2001 թվականի կարեւոր պահերից մեկն էլ նոր հայտարարությունն էր, որով կոալիցիոն երեք ուժերը հաստատեցին, որ պատրաստակամ են իրենց քայլերն իրականացնելու եւ 2013 թվականին էլ առաջարկելու եւ պաշտպանելու են Սերժ Սարգսյանի թեկնածությունը նախագահական ընտրություններում: Կոալիցիայի նպատակները երկարաժամկետ են, շատ կարեւոր է, որ 2013-ին կոալիցիայի բոլոր քաղաքական ուժերը համախմբված լինեն նախագահի շուրջը: Կարող են լինել ներկոալիցիոն հակասություններ տարբեր օրենքների շուրջ, դա բնական է: Եթե բոլոր հարցերում մենք ունենայինք նույն կարծիքը, բոլորս մեկ կուսակցության անդամ կլինեինք»:
Ամփոփելով Հայ ազգային կոնգրեսի անցած տարին` «Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Իսկ հնարավո՞ր է, որ Տեր-Պետրոսյանը եւ նրա կոմպանիան ոչ մի արտահերթ ընտրության էլ չէին ձգտում, այլ ընդամենը խնդիր ունեին «ձգել» մինչեւ 2012թ. հերթական ԱԺ ընտրություններ, հնարավորինս պահպանելով 3-5 հազարանոց մշտական ակտիվի «մարտական ոգին», հույսը դրած ինչ-ինչ անսպասելի զարգացումների կամ բարդացումների վրա… Չէ, ՀԱԿ-ն, իհարկե, դեմ չէր լինի ցնցումներով կամ առանց ցնցումների հասնել ռեւանշի ու Տեր-Պետրոսյանին վերադարձնել իշխանության։ Բայց իրենք էլ հրաշալի տեսան եւ համոզվեցին, որ գոնե հիմա ու տեսանելի հեռանկարում չունեն այդ հնարավորությունը»։

Your browser doesn’t support HTML5