Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում գնահատելով Հայաստանին գալիք տարի 40 միլիոն դոլարի աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ Միացյալ Նահանգների որոշումը` ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ մի շարք երկրների դեպքում հատկացումների չափը կրճատվել է:
Մասնավորապես, Միացյալ Նահանգները 10 տոկոսով նվազեցրել է եվրոպական, եվրասիական եւ միջինասիական երկրների համար սահմանած գալիք տարվա հատկացումները, ընդհանուր առմամբ՝ 626 միլիոն դոլարից ավելի գումարային արտահայտությամբ:
Հայաստանի պարագայում հատկացումների չափը նախորդ տարվա համեմատ կլինի նույնը՝ 40 միլիոն դոլար:
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի խոսնակն ասաց. - «Կարեւոր է, որ Ամերիկան շարունակի իր աջակցությւոնը Հայաստանին` նկատի ունենալով, որ Հայաստանը 1993 թվականից ի վեր կրում է Թուրքիայի եւ Ադրբեջանի շրջափակումները»:
Էլիզաբեթ Չուլջյանը նաեւ ասաց, որ Հայաստանի համար կարեւոր է «էկոնոմիկայի, ժողովրդավարության հզորացման համար տրամադրվող գումարը»:
Նշենք, որ հայամետ 30 կոնգրեսականներ մայիսին ակնկալում էին 60 միլիոն դոլար, սակայն այդ ակնկալիքները, փաստորեն, չարդարացան:
Չուլջյանը գնահատեց նաեւ Հայաստանին եւ Ադրբեջանին հատկացվող ռազմական ծախսերի գումարի չափը. - «Ադրբեջանին հատկացվող տնտեսական օժանդակությունը մոտավորապես 16,6 միլիոն է: Միայն ռազմական օժանդակությունն է, որ պետք է հավասարակշռված լինի՝ 3,5 միլիոն դոլար: Նախագահն իր բյուջեի ներկայացման ժամանակ մտադիր էր Ադրբեջանին հատկացնել երկու անգամ ավելի գումար ռազմական վերապատրաստման համար, բայց Կոնգերսն ասել է, թե՝ ոչ, պետք է հավասար լինի այդ գումարը, եւ մենք համաձայն ենք»:
Ինչ վերաբերում է Ղարաբաղի համար նախատեսված գումարին, Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի խոսնակն ասաց, որ այդ ուղղությամբ եւս հայկական կազմակերպությունն անելիք ունի գալիք տարվա հատկացումների ապահովման նպատակով. - «Ղարաբաղի գումարն անցյալում էլ Ամերիկան սովորաբար 2 միլիոն դոլար է տրամադրել, դա կենտրոնացած է եղել մարդասիրական օգնության համար»:
Ըստ Էլիզաբեթ Չուլջյանի, Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը եւ հայ գաղութն ուզում են ընդլայնել այդ աշխատանքները, որ «ոչ միայն մարդասիրական, այլ կառուցողական օժանդակություն գնա Ղարաբաղ»: