Դեկտեմբերի 24-ին կմեկնարկի «Ձմեռային փառատոն Հայաստան 2011»-ը, որը կշարունակվի մինչեւ դեկտեմբերի 27-ն ու իր մեջ կընդգրկի մի շարք իրական եւ վիրտուալ միջոցառումներ, խաղեր ու մրցույթներ:
Այս տարի դեկտեմբերի 24-ին տոնական շքերթը կսկսվի Հանրապետության հրապարակից, կանցկացվի Ամիրյան, Մաշտոցի, Բաղրամյան փողոցներում եւ կեզրափակվի Սիրահարների այգում, որտեղ եւ կլինեն տոնական նոր գույներ, անակնկալներ, խաղեր ու միջոցառումներ:
«Կանաչաստան» հասարակական կազմակերպության տնօրենը` Տիգրան Ճորոխյանը, բնապահպանական տեսանկյունից է մոտենում որոշ նախաձեռնություններին: Դրանց շրջանակներում կազմակերվել էր ԳՏԻՐ ԿԱՂԱՆԴ ՊԱՊԻՆ մրցույթը, որի ընթացքում Կաղանդ պապը դեկտեմբերին 2 օրվա ընթացքում այցելում էր այն ռեստորաններն ու սրճարանները, որտեղ մարդիկ չեն ծխում: Իսկ մասնակիցները մոտենում էին Պապին ու ստանում ձմեռային փառատոնի շրջանակում իրականացվելիք խաղարկության կտրոններ:
Կանցկացվի նաեւ տոնածառերի ցուցահանդես-մրցույթ, որը կազմակերպվում է «Կանաչաստան» հասարակական կազմակերպության հետ համատեղ:
Տիգրան Ճորոխյանը մրցույթի մասին ասում է. - «Ցանկացած ոք, Հայաստանի բնակիչ կարող է մասնակցել այդ մրցույթին` պատրաստելով տոնածառ վերամշակված նյութերից, այսինքն` իրերից, որոնք այլեւս պետք չեն: Կարելի է դրանցից պատրաստել տոնածառ, եւ փորձենք իրերը վերածել ոչ թե աղբի, մշակույթի գործի: Այս միջոցառումը նպատակ ունի պահպանել եղեւնիները, նաեւ կունենանք մասնագետ, ով կսովորեցնի մասնակիցներին` ինչպես պատրաստել տոնածառեր կամ տոնածառի խաղալիքներ իրերից, որոնք այլեւս պետք չեն»:
Ծրագրում կան ձմեռային խաղեր, նաեւ երաժշտական օրեր: Կունենան հետաքրքրիր ձմեռ պապերի փառատոն-վազք, որի ընթացքում Ամիրյան փողոցում կմրցեն մի խումբ Ձմեռ պապիկներ. վազքը կավարտվի Հանրապետության հրապարակի տոնածառի մոտ, հաղթող Ձմեռ պապն էլ կպարգեւատրվի ժամանակակից մրցանակով` I-Pad-ով:
Իսկ հայկական շունչն ու ոգին մարմնավորող Կաղանդ պապն իր թափանցիկ պայուսակում կրում է 7 ամանօրյա լուսավորվող կծիկներ, որոնք խորհրդանշում են` փոխադարձ հարգանքը, խաղաղությունը, ազնվությունը, աշխատասիրությունը, իմաստնությունը, համեստությունը եւ երախտագիտությունը:

Your browser doesn’t support HTML5