Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին:
Նստաշրջանը մեկնարկել է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների նեղ կազմով հանդիպմամբ, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը: ՀԱՊԿ-ում նախագահությունը Բելառուսից փոխանցվել է Ղազախստանին:
Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի հաղորդմամբ` տեղի է ունեցել նաեւ համատեղ փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Ստորագրվել է թվով 23 փաստաթուղթ, որոնք միտված են հավաքական անվտանգության համակարգի կատարելագործմանը, կազմակերպության ներուժի մեծացմանը, ռազմական ու ռազմա-տնտեսական համագործակցության խորացմանը:
Նստաշրջանում որոշումներ են ընդունվել ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի հատուկ ստորաբաժանումների վերազինման, տեղեկատվական անվտանգության ապահովման համակարգի ձեւավորման, թմրանյութերի ապօրինի շրջանառության ու ահաբեկչության դեմ պայքարի, Աֆղանստանի տարածքից եկող սպառնալիքներին եւ մարտահրավերներին հակազդելու ընդհանուր միջոցառումների վերաբերյալ:
Փոփոխություններ են կատարվել ՀԱՊԿ կանոնադրության մեջ՝ նպատակ ունենալով ավելի նպաստել կազմակերպության ներքին ինստիտուցիոնալ ամրապնդմանը: Ընդունվել է նաեւ Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 20-ամյակը եւ ՀԱՊԿ հիմնադրման 10-ամյակը 2012 թվականին նշելու միջոցառումների ծրագիրը:
Սերժ Սարգսյանի մամլո գրասենյակը նաեւ տեղեկացնում է, որ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանից հետո նախագահը կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների նիստին: