ԱՄՆ-ը զսպվածության կոչ է անում Ղազախստանի իշխանություններին եւ ցուցարարներին

Միացյալ Նահանգները Ղազախստանի իշխանություններին եւ երկրի արեւմուտքում տեղի ունեցող բողոքի ակցիաների մասնակիցներին զսպվածության կոչ է արել:

Ղազախստանի Ժանաոզեն քաղաքում ուրբաթ օրը տեղի ունեցած բախումների հետեւանքով 15 մարդ է զոհվել, հաղորդվում է նաեւ տասնյակ վիրավորների եւ կալանավորված անձանց մասին:

Երեկ Ակտաու քաղաքում տեղի ունեցած բողոքի ակցիային մոտ 2 հազար մարդ է մասնակցել: Ցուցարարները պահանջել են դուրս բերել զորքերը Ժանաոզեն քաղաքից եւ վերացնել պարետային ժամը: