Խորհրդարանական Դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, շաբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի պատրաստակամությանը ազատ, արդար ընտրություններ անցկացնելու հարցում շահագրգիռ քաղաքական ուժերի հետ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ առաջարկող միասնական պլատֆորմ մշակելու գործում, ասաց, որ ծանոթացել է ՀԱԿ-ի նախաձեռնությանը:
«Իմ տպավորությամբ ՀԱԿ-ի բոլոր, հատկապես վերջին ժամանակների նախաձեռնությունները ավելի շատ հակված են տպավորություն թողնել` ռեալ արդյունք բոլորովին չխոստանալով: Հիմա հարց է առաջանում` մեկ ու կես տարի առաջ Դաշնակցությունը եւ նաեւ «Ժառանգություն»-ը միավորեցին ուժերը` սկսելով պայքար նոր Ընտրական օրենսգրքի համար: Այդ ամբողջ պայքարի ժամանակ հեգնանքով ու ծաղրանքով ՀԱԿ-ը չէր միանում մեզ: ՀԱԿ-ը ոչ մի անգամ չասեց` վերջապես այս մարդիկ ճիշտ են ասում, չմիացան այդպես էլ», - ասաց Հովհաննիսյանը:
Վահան Հովհաննիսյանի կարծիքով` պլատֆորմի գաղափարով ՀԱԿ-ը փորձում է ամրապնդել իր դիրքերն ընդդիմադիր դաշտում:
«Եթե իսկապես անկեղծ այդ պայքարի մաս դառնալու խնդիր էր, դա պետք էր անել ավելի շուտ: Այն ժամանակ մեզ բոլորովին չէր խանգարի, այսպես ասած, փողոցի օգնությունը: Ընտրական օրենսգրքում շատ-շատ ավելի դրական բարեփոխումներ տեղի կունենային, եթե այն ժամանակ ՀԱԿ-ը եւ նրա ղեկավարած միտինգները սատարեին այդ պայքարին: Չարեցին, հիմա հանկարծ հիշվել է», - ասաց Դաշնակցության խմբակցության ղեկավարը:
Թեեւ ՀՅԴ-ն դեմ չէ նման պլատֆորմի մշակմանը, այդուհանդերձ Վահան Հովհաննիսյանը հիշեցրեց իրենց իսկ նախաձեռնած «Քվեն ուժ է» շարժման մասին:
«Բայց ինչո՞ւ մենք պիտի մաս կազմենք, թող իրենք գան, մերին կազմեն: Իրենց պլատֆորմը դեռ կազմվելիք է, մերը կա արդեն, մի անգամ թող ասեն, որ այն, ինչ մենք առաջարկում ենք, մենք արտագրել ենք Դաշնակցության ալտերնատիվ պրոյեկտից», - ասաց Հովհաննիսյանը:
Ընդդիմադիր ՀԱԿ-«Բարգավաճ Հայաստան» հնարավոր համագործակցության վերաբերյալ Վահան Հովհաննիսյանի մոտեցումը հետեւյալն է. - «Գոյություն ունեն համագործակցության տարբեր ձեւաչափեր, որոշ աստիճանի համագործակցություն չեմ բացառում բոլորի մեջ, այդ թվում` այդ երկու ուժերի, բայց այդ համագործակցությունը կարող է լինել ընտրությունների` ավելի թափանցիկ, ավելի արդար անցկացնելու իմաստով: Որքանով են կողմերի մղումները անկեղծ, սա առանձին քննարկման թեմա է: Ես կարծում եմ, որ ՀԱԿ-ը փորձում է օգտագործել կոնյուկտուրան եւ դաշինք կամ ինչ-որ ալյանս ձեւավորել այն ուժի հետ, որի մասին տառացիորեն մի քանի ամիս առաջ ինչ ասես ասում էր», - շեշտեց Դաշնակցություն խմբակցության ղեկավարը:
Ինչ վերաբերում է ընտրություններին ընդհանրապես, ապա պատգամավորի կարծիքով` ընտրություններ որպես այդպիսին Հայաստանում տեղի չեն ունենում:
«Ընտրությունը պետք է ներքեւից գա, մարդկանց կամաարտահայտության ձեւ է, Հայաստանում տեղի է ունենում հակառակ պրոցեսը: Վերեւից քվեահունձ, այսինքն ձայների հավաք, ուրեմն ոչ թե մարդկանց կամքն է կարեւոր, նրանց քաղաքական սիմպատիան, հավատամքը, քաղաքական մոտեցումները, այլ որ քաղաքական ուժը ավելի կատարելագործված ապարատ, գործիքներ ունի այդ հունձը կատարելու: Այդ ձեւով ձայնահավաք է տեղի ունենում եւ ձայնահավաքի տեսակներից մեկն էլ տոմսերի բաժանելը, շտաբերում ռոճիկով հսկայական քանակությամբ մարդ պահելն է», - ասաց նա:
Ամփոփելով անցնող տարին` Վահան Հովհաննիսյանը նկատեց, որ երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը մնացել է շատ խարխուլ եւ շատ խոցելի, քանի որ ավելացել է աղքատների թիվը: Այդուհանդերձ, պատգամավորի խոսքով` կարելի է առանձնացնել մի շարք դրական դրվագներ:
«Հայ պաշտոնյաների մի շարք այցելություններ արտասահման, մի շարք արտասահմանյան պաշտոնյաների այցելություններ Հայաստան, հատկապես կնշեի Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի այցը, Լիբանանի նախագահի այցը, որի ընթացքում բավականին լուրջ հայտարարություններ արվեցին` մեզ քաղաքական շահեկան քարտեր տվող», - թվարկեց Հովհաննիսյանը:
Այնուամենայնիվ, Հովհաննիսյանի խոսքով, արտաքին հարաբերություններում իշխող է այն փաստը, որ Հայաստանը դեռեւս հետ չի վերցրել իր ստորագրությունը հայ-թուրքական արձանագրություններից:

Your browser doesn’t support HTML5