Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Լուիս Մորենո-Օկամպոն հայտարարել է, թե «լուրջ կասկածներ» ունի, որ Լիբիայի նախկին ղեկավար Մուամար Քադաֆիի սպանությունը կարող է պատերազմական հանցագործություն լինել։
Երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հաղորդում ներկայացնելուց հետո դատախազը լրագրողներին ասել է, թե այն եղանակը, որով սպանվել է Քադաֆին, պատերազմական հանցագործությունների «կասկածներ է հարուցում»։
Մորենո-Օկամպոն հայտնել է, որ Միջազգային քրեական դատարանը Լիբիայի ազգային անցումային խորհրդին խնդրել է ներկայացնել Քադաֆիի մահը հետաքննելու` անցումային կառավարության ծրագրերի մանրամասները։
Քադաֆիի 42-ամյա իշխանության դեմ ապստամբությունը Լիբիայում ավարտվեց հոկտեմբերին նրա գերեվարմամբ եւ անորոշ հանգամանքներում սպանությամբ։