Գյումրիում այսօր մեկնարկեց Գյումրի-Կարս տնտեսական երկրորդ ֆորումը` մի քանի տասնյակ հայ, թուրք ու վրացի գործարարների մասնակցությամբ:
Գյումրու զարգացման հիմնադրամի կողմից կազմակերպված միջոցառումը, որը անցկացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) օժանդակությամբ` Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, Երեւանի մամուլի ակումբի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի եւ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության կոնսորցիումի կողմից, նպատակ ունի բարելավել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները:
«Սա արդյունավետ է, արդարացված է, որովհետեւ չկան դիվանագիտական հարաբերություններ, բայց Հայաստան – Թուրքիա ապրանքաշրջանառությունը 3-4 հարյուր միլիոն է կազմում: Սա ի՞նչ է նշանակում, որ բիզնեսը իր համար ճանապարհ է հարթում», - նշեց հայկական կողմից ֆորումի կազմակերպիչներից Կովկասյան կենտրոնի տնօրեն Արտուշ Մկրտչյանը: - «Երբ որ բիզնեսը շատ մեծ չափերի հասավ, համագործակցությունը շատ արդիական դարձավ, արդեն քաղաքական հետաքրքրությունը ավելի կշատանա: Բիզնեսը կարող է բերել քաղաքական երկխոսության»:
International Alert միջազգային կազմակերպության օգնությամբ ստեղծված «Բիզնես եւ զարգացում» կովկասյան ցանցի կողմից հայ, թուրք ու վրացի գործարարների համագործակցությամբ արդեն մի քանի տարի արտադրվում է «Կովկասյան» բրենդով ապրանքատեսականի` պանիր, թեյ, գինի, մեղր: International Alert-ի ներկայացուցիչը նույնպես մասնակցում էր այսօրվա ֆորումին:
«Այն փաստը, որ մենք այսօր այստեղ հավաքվել ենք, շատ կարեւոր ցուցիչ է, որ կան ընդհանուր հետաքրքրություններ` չնայած քաղաքական տարաձայնություններին, որոնց մասին բոլորս գիտենք», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանեց International Alert-ի ներկայացուցիչ Օսկարի Պենտիկայնենը:
«Բիզնես եւ զարգացում» կովկասյան ցանցի Կարսի գրասենյակի նախագահ Իսան Քարայազը հույս հայտնեց, որ հայ-թուրքական սահմանը մի օր կբացվի:
«Իհարկե, ուզում եմ, որ սահմանը բացվի: Դրա համար ենք այստեղ: Սահմանն ինքն իրեն չի բացվի, այս հարցում շատ կարեւոր է քաղաքացիների դերը», - ասաց Քարայազը:
Ֆորումի մասնակիցները` հայկական, թուրքական եւ վրացական ընկերությունների ներկայացուցիչները, այդ թվում` պանրագործներ, գինեգործներ, մսի եւ կաթի արտադրության ոլորտի, զբոսաշրջության եւ ռեստորանային գործի, ինչպես նաեւ քարի մշակման մասնագետներ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեցին, որ հետաքրքրված են գործընկեր կողմի հետ համագործակցության հնարավորություններով:
Դեկտեմբերի 15-ին ֆորումի մասնակիցները կայցելեն տեղական գործարաններ եւ կծանոթանան հայկական արտադրանքի ու տեխնոլոգիաների հետ: Ֆորումը կամփոփվի դեկտեմբերի 16-ին` թեմատիկ խմբերի ներկայացումներով եւ համագործակցության ծրագրերի քննարկմամբ:
Նշենք, որ առաջին Գյումրի-Կարս տնտեսական ֆորումն անցկացվել է 2008 թվականին Կարսում:

Your browser doesn’t support HTML5