Երեւանի պետական համալսարանում (ԵՊՀ) մինչեւ 35 տարեկան դասախոսների թիվը 2004-2005 ուսումնական տարվա տվյալներով 367-ն է եղել: Այս թիվը ժամանակի ընթացքում նվազել է եւ 2009-2010 թվականներին երիտասարդ դասախոսները բուհում 268-ն էին:
Նույնը չի կարելի ասել 65-ից բարձր դասախոսների վերաբերյալ: 2004-2005 թվականների տվյալներով 65-ից բարձր 162 դասախոս էր դասավանդում բուհում: Անցյալ ուսումնական տարվա տվյալներով այդ թիվը հասել է 216-ի:
ԵՊՀ-ում 19 ֆակուլտետ կա: Սոցիոլոգիայի, Ժուռնալիստիկայի, Աստվածաբանության ֆակուլտետները երիտասարդ ֆակուլտետների թվին են պատկանում: Այստեղ դասախոսական անձնակազմը համալրված է երիտասարդ դասախոսներով, ինչը չի կարելի ասել մյուս ֆակուլտետների վերաբերյալ:
Ժուռնալիստիկային ֆակուլտետն ամեն տարի ավարտում է 2 ասպիրանտ, որոնք շարունակում են դասաժամեր ունենալ ֆակուլտետում:
«Համալսարանում ուսումնառության տարիներին ասպիրանտը պարտադիր 30-60 ժամ անվճար դասաժամեր են ունենում: Որպես կանոն մեր ասպիրանտուրա ավարտած ուսանողը շարունակում է աշխատել ֆակուլտետում», - «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը:
Ռադիոֆիզիկայի ֆակուլտետը ԵՊՀ-ի «տարեց» ֆակուլտետների թվին է պատկանում, կազմավորվել է 1975 թվականին: Ֆակուլտետի դեկան Յուրի Վարդանյանի խոսքերով` երիտասարդ կադրերը ֆակուլտետում 10 տոկոսն են կազմում:
«Ամեն տարի ստացիոնար ասպիրանտուրան ավարտում է 2 ուսանող, սակայն քչերն են աշխատանքի անցնում ֆակուլտետում: Հիմնական պատճառը ցածր աշխատավարձն է», - նշեց Վարդանյանը:
Աննա Մկրտչյանը զբաղվում է գործնական լրագրությամբ, զուգահեռ դասավանդում է Ժուռնալիստիկայի ֆակուլտետում: Առաջնորդվելով իր ունեցած մասնագիտական փորձով` Մկրտչյանը ուսանողներին լրագրային ժանրեր եւ գործնական հմտություններ է սովորեցնում: Նա զբաղվում է նաեւ ֆակուլտետի «Ժուռնալիստ» թերթի խմբագրական աշխատանքներով:
Անդրադառնալով երիտասարդ դասախոս-ուսանող հարաբերություններին, երբ տարիքային տարբերությունը մեծ չէ, Մկրտչանը ասաց. - «Ընկերական հարաբերություններ կարող են լինել, բայց ուսանող-դասախոս տարանջատումը պետք է լինի: Երբ ուսանողը զգում է, որ դասախոսից կարող է սովորել, նա անպայման լսում է եւ պարտաճանաչ կերպով կատարում է հանձնարարությունները»:

Your browser doesn’t support HTML5