Ներկայումս Լոռու, Շիրակի եւԿոտայքի մարզերում 20 խնամատար ընտանիքներում ապրում է 22 երեխա:
«Եթե տարիներ առաջ մենք նպատակ ունեինք բարելավել մանկատների վիճակը, ապա հիմա մեր առջեւ դրել ենք մանկատները բեռնաթափելու խնդիրը», - երկուշաբթի կայացած ասուլիսում ասաց Հանրապետական կուսակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը եւ հավելեց, որ պետությունը բյուջեից գումար է հատկացնում այն ընտանիքներին, որոնց կկցվեն երեխաները:
Գոյություն ունի օրենսդրական փաթեթ, որով կարգավորվում է խնամատար ընտանիքների հետ կապված բոլոր հարցերը: ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը նշում է, որ այդ փաթեթը ընդունվել է շատ վաղուց, սակայն մինչ օրս չի ավելացել խնամակալ ընտանիքների թիվը:
«Արդեն մի քանի տարի է, որ 22 երեխա կցված են խնամատար ընտանիքներին, սակայն որքան էլ պետությունը շահագրգռված է այս ծրագրով, միեւնույն է չի ավելանում պետբյուջեից այս ծրագրի համար հատկացվող գումարի չափը», - ասաց Բախշյանը:
1 երեխայի համար խնամատար ընտանիքը ստանում է ամսական 70 հազար դրամ երեխայի ծախսերը հոգալու համար, իսկ ծնողներից մեկին տրվում է նվազագույն աշխատավարձի չափով գումար: Հայաստանում երեխաները մանկատանը հիմնականում հայտնվում են հաշմանդամության պատճառով: Խնամատար ընտանիքները ժամանակավոր ստանձնում են միայն առողջ երեխաներին խնամելու պարտավորությունները:
Երեւանի Մարի Իզմիրյանի մանկատան տնօրեն Հասմիկ Մկրտչյանը անարդյունավետ է համարում մանկատների բեռնաթափման ծրագիրը` նշելով, որ նման ծրագրեր իրենց երկրներում իրականցնում են ոչ թե առաջնային, այլ երրորդական պետությունները:
Մանկատանը հայտնված 10 տարեկան Թագուհին երազում է ընտանիք ունենալ եւ իր համար կարեւոր չէ դա կլինի իր կենսաբանական ընտանիքը, թե մեկ այլ ընտանիք:

Your browser doesn’t support HTML5