Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը իր անհամաձայնությունն է հայտնել խորհրդարանական նոր ընտրություններ անցկացնելու` ընդդիմության պահանջի կապակցությամբ:
Facebook-ի իր էջում հանդես գալով փոքրիկ հրապարակմամբ` Մեդվեդեւը, մասնավորապես, գրել է. - «Ես համաձայն չեմ հանրահավաքներում հնչած ո՛չ կոչերին, ո՛չ հայտարարություններին»:
Ռուսաստանի նախագահը, միաժամանակ, ավելացրել է, թե իր կողմից հանձնարարություն է տրվել` «ստուգել ընտրական օրենսդրության պահպանման վերաբերյալ ընտրատեղամասերից եկած բոլոր հաղորդագրությունները»:
Դեկտեմբերի 4-ին Ռուսաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններում, ըստ պաշտոնական արդյունքների, հաղթանակ է տարել իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը։
Ընտրություններին հաջորդեցին բողոքի ակցիաներ, որոնց տասնյակ հազարավոր մասնակիցները վիճարկում են հրապարակված արդյունքները` պնդելով, որ ընտրական գործընթացը ուղեկցվել է բազմաթիվ խախտումներով։