«Ինչո՞ւ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը չնկատեց ԲՀԿ-ին եւ առայժմ ընդունեց միայն ՀՀԿ-ին, ՕԵԿ-ին ու «Ժառանգությանը». այս հարցադրումն է անում «Ժամանակ» օրաթերթի մեկնաբանն ու շարունակում. - «Արդյոք դա պայմանավորված էր Հայաստանի ներքաղաքական իրողություններո՞վ, թե՞ նրանով, որ այդ կուսակցությանը ԵԺԿ-ում ավելի շատ ռուսական ուղեծրի կուսակցություն են համարում կամ ընդհանրապես չեն համարում կուսակցություն եւ այդ իսկ պատճառով էլ մերժում են ԵԺԿ-ին անդամակցությունը: Այս հանգամանքը հետաքրքրական է նրանով, որ ԵԺԿ ղեկավարությունը, փաստորեն, Հայաստանի կոալիցիոն կուսակցությունների եռյակին այլ կերպ է նայում եւ ընկալում: ԲՀԿ-ին, փաստորեն, ընկալում է այդ եռյակից դուրս… Եվրոպական ժողովրդական կուսակցության այս վերաբերմունքի դրսեւորումը իրականում վկայեց, որ Հայաստանում առկա ներիշխանական խմորումներն ամենեւին էլ զուտ ներհայկական չեն եւ ունեն նաեւ արտաքին լուրջ ճյուղավորումներ եւ չի բացառվում` նաեւ արմատներ, ինչի վկայությունն էլ երեւի թե այն է, որ արտերկրում տեղի են ունենում ԲՀԿ-ի հետ կապված պրոցեսներ, որոնք զարմանալիորեն ներդաշնակ են ներքին գործընթացներին եւ համահունչ` դրանց տրամաբանությանը»:
«Առավոտ»-ը զրուցել է Կոտայքի մարզպետ, ՀՀԿ-ի անդամ Կովալենկո Շահգելդյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Դուք ՀՀԿ անդամ եք, բայց Ձեր մարզում կարծեմ նաեւ «Բարգավաճն» է ուժեղ, ըստ Ձեզ՝ ի՞նչ պատկեր կա այսօր Կոտայքի մարզում, ընտրությունների շեմին կարո՞ղ են լինել սրացումներ»: Շահգելդյանի պատասխանը. - «Այսօր բոլոր քաղաքական կուսակցություններն էլ ունեն իրենց վարկանիշը, պիտի հիասթափեցնեմ բոլոր նրանց, ովքեր կարծում եմ, թե Հանրապետականը Կոտայքի մարզում բավարար ուժեղ չէ: ՀՀԿ-ն ունի իր բավական բարձր վարկանիշը մեր մարզում: Հանրապետական կուսակցությունը մարզում ունի ձեւավորված ընտրազանգված, հզոր թիմ, որը նախապատրաստելու է եւ կուսակցության համար ապահովելու է անհրաժեշտ ձայներ: Ինչպես դուք եք նշում, սրացումներ չեն լինելու, բոլորի հետ մեր փոխհարաբերությունները նորմալ հունով են ընթանում, բայց ամեն մեկս անելու ենք մեր գործը, եւ մեր աշխատանքի գնահատականը տալու է ժողովուրդը: Եկող տարվա մայիսի սկզբներին պարզ կլինի, թե ով ինչի էր ընդունակ եւ ինչ կարողացավ անել»:
Գնահատելով Հայաստանի ներքաղաքական իրողությունները` «Չորրորդ ինքինշխանություն» թերթի մեկնաբանը հեգնում է. - «Հայաստանի քաղաքական դաշտում նոր սկանդալ է հասունանում: Բանն այն է, որ տարաբնույթ քաղտեխնոլոգներն ու վերլուծաբանները ուսումնասիրել են Հայաստանի ներքաղաքական զարգացումները եւ մի ահավոր դավադրություն բացահայտել. այն է` Հայ ազգային կոնգրեսը, պինդ բռնվեք, ձգտում է… հասնել իշխանության: Սա, համաձայնվեց, իսկապես սոսկալի մեղադրանք է. ո՞ւմ մտքով կանցներ, որ ընդդիմադիր ուժը նման ծրագրեր ունի: Բայց սա բացահայտված դավադրության միայն մի մասն է: Խարդավանքների ողջ խորությունը բացահայտվում է այն փաստով, որ Կոնգրեսը ձգտում է իշխանության հասնել ընտրությունների միջոցով: Հիմա հասկացաք, որ Կոնգրեսն այս ծանր մեղադրանքների տակից դուրս գալ չի կարող: Փաստարեն` Կոնգրեսի դիմակը վերջնականապես պատռված է: Իսկապես, ո՞ւմ մտքով կանցներ, որ Հայ ազգային կոնգրեսը ձգտում է իշխանության»: «Այս դավադրությունը բացահայտողները երեւի հաշվարկել են, որ Կոնգրեսի համակիրները պիտի ցնցվեն այդ փաստից եւ խիստ հիասթափվեն եւ երես թեքեն Կոնգրեսից», - եզրակացնում է թերթը:
«Հայոց Աշխարհ»-ը եւս հետեւել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի գործունեությանն ու հանգել այսպիսի եզրակացության. - «Վաղը կայանալիք երթով կոնգրեսը փակում է երկարատեւ ու տանջալից իր «հանրահավաքային մարաթոնը», որի հետեւանքով արտահերթ ընտրությունների խրոխտ պահանջին փոխարինած հերթականի սպասումները տեղափոխվում են 2012 թվականի գարուն։ Անշուշտ, հաջորդ տարվա փետրվարից ՀԱԿ-ը կվերսկսի եւ մինչեւ խորհրդարանական ընտրությունների օրը կշարունակի իր հանրահավաքային «գրոհն ու փոթորիկը», սակայն մինչ այդ քաղաքական դաշտում տեղի կունենան բազմազան փոփոխություններ, որոնց սկիզբը դրվել է արդեն ներկա աշնան ընթացքում։ 2008-ից մինչեւ 2010-ը իր քաղաքական պայքարի ուղին համեմատաբար անցնցում հաղթահարելուց հետո ընդդիմադիր դաշտում «միակի ու անփոխարինելիի» դերում հանդես եկող ՀԱԿ-ը վերջին մեկ տարվա ընթացքում կտրուկ նահանջ է արձանագրել»։
«Երկիր» օրաթերթը գրում է. - «Սփյուռքի, հատկապես Մերձավոր Արեւելյան համայնքները մեզ համար խիստ կարեւոր նշանակություն ունեն մի քանի առումներով, նախ` հայապահպանության մակարդակն այնտեղ զգալիորեն բարձր է, քան այլ համայնքներում, երկրորդ` նրանք կարեւոր դեր ունեն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրում, եւ երրորդ` նրանք հենց ցեղասպանության վերապրողների սերունդներն են եւ այդ հիշողության կենդանի կրողները: Այս առումով, Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձությունները մեզ համար առաջին հերթին մտահոգիչ են հենց համայնքների խնդրի համատեքստում, քանի որ այդ ընթացող զարգացումները կարող են էականորեն վտանգել հայ համայնքներին»:

Your browser doesn’t support HTML5