Լոս Անջելեսի «Գիբսոն» դահլիճում կայացած համերգով մեկնարկեց «Never Again»՝ ընդդեմ ցեղասպանությունների համերգաշարը։ Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյակին ընդառաջ համախմբվել են համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտներ, որպեսզի աշխարհին հիշեցնեն Հայոց Եղեռնի մասին եւ քարոզեն խաղաղություն։
Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ համերգաշարը շարունակվելու է մինչեւ 2015 թվականը: Առաջիկայում համերգներ են լինելու Ռուսաստանում, Եվրոպայում, իսկ 2015 թվականին` Հայաստանում: «Արթիսթս ֆոր փիս» միջազգային բարեգործական կազմակերպության հիմնադիր, հանրահայտ երգչուհի Ֆլորա Մարտիորոսյանը նշեց, որ հիմա բանակցություններ են ընթանում Եվրապայում կայանալիք համերգների վերաբերյալ:
Կազմակերպիչները նշում են, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ ծրագրում են համերգներով հանդես գալ աշխարհի այն խոշոր քաղաքներում, որտեղ կան հայկական գաղթօջախներ:
«Համերգը լուսաբանվել է արտասահմանյան մի շարք լրատվամիջոցների կողմից, իսկ yahoo-ում այն համարել է տարվա ամենամեծ համերգը», - նշեց «Էֆ Էմ Էս Մեդիա»-ի համահիմնադիր Արամ Սարգսյանը:
Բեմադրիչ Ժիրայր Դադասյանը նշեց, որ Ամերիկայում կայացած համերգը նաեւ կրթական նշանակություն ունի, քանի որ գործ են ունենում բարձրարժեք երաժշտության հետ:
Ֆլորա Մարտիրոսյանը նշեց, որ նախատեսվածից ավելի շատ արտիրստներ են միացել իրեց: Սթիվի Ուանդեր, Մայքլ Սթոուն, Էրիկ Բենեթ եւ լայն ճանաչում վայելող մի շարք արտիստներ են միացել «Այլեւս երբեք»՝ ընդդեմ ցեղասպանության կոչին: «Աստղերի հետ բանակցությունները տարիներ են տեւել եւ հաղթանակի հասնելու միակ կարեւոր պայմանը եղել է հավատը: Առաջինը, որ ինքներս պետք է հավատայինք այն գործին, որ ծրագրել էինք եւ շատ օրերի քրտնաջան աշխատանքի շնորհիվ է, որ հասանք այն ամենին, ինչ ունենք հիմա», - ասաց Արամ Սարգսյանը:

Your browser doesn’t support HTML5